23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արյունալի քրոնիկոն. ի՞նչ կապ ունի Ծառուկյանի որդին զինված բախման հետ եւ ո՞ւմ համար են բարեխոսել «վերեւներից»

Մամուլը շարունակում է քննարկել նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը, որին ներգրավված է եղել ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդին, ով ձերբակալվել է, 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ըստ մամուլի՝ զինված միջադեպին ներգրավված է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ 

Դեպքի օրը «Շշի Մելոյի» որդին՝ Շանթ Մանուկյանը իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տարել է այդ վուլկանիզացիան։ Տեղում ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվել, մասնակիցները կատարված միջադեպի մասին ներկայացրել են Նվեր Ծառուկյանին։ Վերջինս էլ իր թիկնազորին ուղարկել է դեպքի վայր՝ փորձելով պարզել հարաբերությունները, տեղեկացնում է 168.am-ը: Արդյունքում, վեճը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, հնչել են կրակոցներ։ Գործի էին դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ։ Սպանվածն Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն էր: Գործով արդեն կա  3 ձերբակալված։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Նվեր Ծառուկյանին տեղի ունեցածը կազմակերպելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն, նա մի քանի ժամ շարունակ բացատրություն է տվել, սակայն որոշ ժամանակ անց բաց է թողնվել «վերևներից» իջեցված հրահանգով։ 

Տարօրինակն այն է, որ միջադեպի մեղավորները բաց են թողնվել, իսկ աշխատանքից հեռացվել են Աբովյանի ոստիկանության պետը և մի քանի աշխատակիցներ, ինչը ոտիկանության լրատվական ծառայությունում որակել են որպես կադրային հերթական տեղաշարժ: Մինչդեռ մամուլը պնդում է, որ ոստիկանության պաշտոնյաները աշխատանքից ազատվել են այս միջադեպի պատճառով:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ մամուլի հրապարակումներից մեկին անդրադառնալով՝ գրել է. 

«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է, և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ