27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացառվում է, որ ԿԲ-ում տեսնեք անկապ որեւէ մեկին, որն ուղղակի փողոցից է եկել. տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Կենտրոնական բանկի հայտարարությունը, որ գնաճ է կանխատեսվում գալիք տարի։

«Տնտեսական քաղաքականության կարեւորագույն ինստիտուտը հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություններն են, ոչ թե լոկալ, այլ այդ երկու քաղաքականությունների կոորդինացիան։ Հայաստանում ամենակարեւոր շուկայական ինստիուտը եղել է ԿԲ-ն եւ իր ունեցած գործիքաշարով նա կարողանում է իսկապես պահպանել կայունությունը ՀՀ-ի ֆինանսական շուկայում։ Ինչ վերաբերում է տոկոսադրույքների իջեցմանը, մենք դա պետք է ողջունենք եւ համարենք ԿԲ-ի աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Թաթուլ Մանասերյանը համամիտ է իր գործընկերոջը, քանի որ ԿԲ-ն այն բացառիկ կառույցն է, որն ունի աշխատանքային դիսցիպլինա, ճիշտ կադրային քաղաքականություն է վարում։ «Եթե համեմատենք ցանկացած այլ նախարարության հետ, որտեղ կարող ենք տեսնել անգամ հետագիծ չունեցող ղեկավարի, էլ չեմ խոսում միջին օղակների մասին, բացառվում է, որ ԿԲ-ում տեսնեք անկապ որեւէ մեկին, որն ուղղակի փողոցից է եկել կամ էլ ամբոխը հրապարակում ասել է, որ Ղազարին կամ Կիրակոսին նշանակեն»,- նշեց տնտեսագետը։

Միաժամանակ նա փաստեց, որ գնաճի ցատկերի դեմ պետք է պայքարի ոչ միայն ԿԲ-ն, այլեւ այլ գերատեսչություններ, եւ դա պետք է լինի համատեղ։Իսկ հինգ տոկոս աճը, ըստ նրա, ամոթալի է ՀՀ-ի համար, քանի որ մեր երկիրն ունի ռեսուրսներ, որոնք պետք է նյութականացվեն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ