23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է մեր երկիրը քոսոտ անվանած ԳԱԱ ղեկավարը շարունակում պաշտոնավարել /տեսանյութ/

Տնտեսագետներ Վարդան Բոստանջյանի եւ Թաթուլ Մանասերյանի այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողների դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք տարբեր պաշտոնյաներ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ստացել են գիտությունների թեկնածուի, դոկտորի աստիճաններ, ինչը չկա այսօր։ «Դուք ուզո՞ւմ էիք մի քանի ամսում պաշտոնյա դոկտոր տեսնեի՞ք, հա»,- հակադարձեց Վարդան Բոստանջյանը։

Թաթուլ Մանասերյանն էլ խորհուրդ տվեց չհամեմատվել վատի հետ եւ ասել, որ կես քայլ առաջ ենք գնացել այն էլ անհայտ չափորոշիչներով։ «ԲՈԿ-ի ղեկավարին մի քանի անգամ առիթ եմ ունեցել եւ՛ ՖԲ-ով, եւ՛ անձամբ դիմելու, ասելու, որ եկեք, հավաքվենք, չափորոշիչներ մշակենք, մի ծայրահեղությունից մյուսը գնալը չի կարող հարցի լուծում լինել։ Հիմա տասնյակներով ամսագրեր են փակվում, այսօր զուտ տնտեսագիտական ուղղվածության մեկ ամսագիր չեք գտնի։ Ծիծաղաշարժ, հետին թվով որոշումներ են կայացնում, հետին թվով դնում են կայքում, փոփոխում են դրանք, կամայական, միանձնյա որոշումներով խախտում են ԲՈԿ-ի կանոնադրությունը, օրենքներն են խախտում։ Եթե դա ընդունելի է, ապա մյուս օրն էլ մեկ ուրիշը կգա, մեկ ուրիշ որոշում կկայացնի։ Ես կողմնակից եմ կոլեգիալ, լրջմիտ, գիտականորեն հիմնավորված, արդար որոշումների կայացմանը։ Ես չեմ ուզում, որ այն վիճակից, որ եղել է նախկին իշխանությունների օրոք, ցատկ կատարենք մեկ այլ ծայրահեղության»,- արձագանքեց Թաթուլ Մանասերյանը։

Նրա դիտարկմամբ՝ ձեւավորվել է չնկատելու, շնորհալիներին չտեսնելու մշակույթ։ Տնտեսագետը հիշեցրեց, որ չորս տարի է, ինչ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, այդ ուղղությամբ ունենք մեկ գիտական թեզ պաշտպանած անձնավորություն, որը Մեղրիից է։ «Մեղրիում բացել ենք ազատ գոտի, որը չի գործում, եւ այս մասնագետին փորձում ենք լոբբինգ անել, ներկայացնել, որ ընդունեն աշխատանքի։ Բացվում են աշխատատեղեր, այս մարդկանց չեն նկատում, եւ այդ մասնագետը վերադառնում է Մոսկվա։ Եթե կառավարությունն ունի համարձակություն եւ շիտակ նպատակներ, ապա թող վերջապես կիրառի մրցույթի ինստիտուտը։ Թող գան շնորհալիները, մասնակցեն մրցույթի, հաղթեն լավագույնները։ Գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարում է մի անձնավորություն, որը մեր երկիրն անվանել է քոսոտ, նոր Հայաստանում տեղ չունի։ Ինչո՞ւ եք հանդուրժում այդ անձնավորությանը եւ այդ համակարգը սիրելի նոր Հայաստանի ղեկավարներ»,- կառավարությանը դիմեց Թաթուլ Մանասերյանը։

Կրթության եւ գիտության նախարարին էլ, ըստ տնտեսագետի, պարզվում է, որ պետք է խնդրել, աղերսել, «մարդ մեջ գցել», որպեսզի կարողանան հանդիպել նրա հետ, ոլորտի հետ կապված խնդիրների մասին տեղեկացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ