24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Մտածված քայլ. ինչ է նշված եղել անվավեր քվեաթերթիկի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: […]

Ուշադիր եղեք, որ հանկարծ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները չլարվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուրբաթ օրը ԱԺ դահլիճում օրենքի խախտմամբ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի փակ նիստի ժամանակ պատգամավորները սովորել են քվեարկության կոճակներից օգտվելու փոքր քայլերի արվեստը, ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հունվարյան հեղափոխական թեզիսները, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, իր բազմաբնույթ պատգամավորական լսարանին Փաշինյանը հարկ է համարել զգուշացնել. «ԱԺ ամբիոնը ճիշտ օգտագործեք. […]

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով […]

Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: Ուսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ: «Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ […]

Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության […]

Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում: Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում: «Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ […]

Երկրում նախապատրաստվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ

Վստահ եմ, որ նմանատիպ ակցիաներն ուղղորդվում են: Երկրում նախապատրաստվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ: Իսկ նախաալեքսանդրապոլյանն անկում, անիշխանական վիճակն է, որպեսզի որևէ մեկը հետագայում պատասխանատվություն չկրի Ալեքսանդրապոլի խայտառակության համար: Չէ՞ որ դա եղել է մեկ անգամ, հեռավոր 1920-ին, որին հաջորդել է «փրկարար» Կարմիր բանակի հիմնավոր մուտքը Հայաստան: Պարզապես այս անգամ Թուրքիայի փոխարեն կլինի Ադրբեջանը: Մեծ իմաստնություն է […]

Կանգնած ենք սփյուռքը կորցնելու եզրին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան  հանրագրում անդրադարձել է Սփյուռքի նախարարության հնարավոր փակմանը, մասնավորապես նշելով.  «Այս օրերին սոցիալական ցանցերում բավականին բուռն քննարկման առարկա է դարձել Սփյուռքի նախարարության հնարավոր փակման հետ կապված լուրը։ Հետաքրքիրն այն է, որ կարծիք հայտնող մարդկանց գերակշիռ մասը չի հիմնավորում այս կամ այն մոտեցումը և սահմանափակվում է մի քանի ստանդարդ […]

Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ. Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով hraparak.am կայքում հրապարակված լուրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի