24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին

168.am-ի  տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից: Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են […]

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով Երևան քաղաքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, […]

Պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա. Էնֆիաջյանը Թանդիլյանին ծաղիկներ է նվիրել

Անձական խնդիր չկա ու չի կարող լինել, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդլյանին ծաղիկներ նվիրեց։   «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել, քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, և նրանց […]

Եթե աշխարհը ձեզ ատում է

Հիսուս ասում է իր աշակերտներին. -Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց: Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն […]

Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, ամեն ինչ լավ է լինելու, բայց, ամեն ինչ վատ է. բողոքի ակցիա

Փողոցային առևտրով զբաղվող մի շարք անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց ընդունի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել շուկա և այնտեղ իրականացնել առևտուրը։ «Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, […]

Չսափրված նորաթուխ մանիկյուր բոքոնիկներդ ստվեր եք գցում երկրի վարչապետ Նիկոլի՝ չսափրված կերպարի վրա

«Կա՛նգ առ, Նիկոլ» թե՛ առաջին, և թե՛ երկրորդ նամակ ուղերձներս վերաբերվում էր նշանակածդ կադրերին, որոնք կտրուկ բացասական ազդեցություն թողեցին ունեցածդ իմիջի վրա, իմաստ չեմ գտնում այդ թեման շարունակել, քանի որ ասողին լսող էր պետք և ոչ թե հաջորդ քայլդ լիներ պառլամենտական կառավարման անցած երկրի ԱԺ-ն համալրել քաղաքական տկարամիտներով՝ բացառությամբ 2 տասնյակ պատգամավորների, որոնցից մի 5-ը […]

Այո, թող Աստվածաշնչից բերեն, բա ինչից բերեն՝ երկար գիշերների՞ց. Վարդան Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դրական է գնահատում երեկ ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից Հիսուսի խոսքերի մեջբերումը գրաբարով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը տարակուսանք հայտնեց, թե «հո Ղուրանը չէի՞ն մեջբերելու»: «Այո, թող Աստվածաշնչից բերեն, բա ինչից բերեն, երկար գիշերների՞ց,- հարցադրում արեց նա: Դիտարկմանը, թե հասարակությունը չի հասկանում, Վ.Ղուկասյանը պատասխանեց. […]

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա, կձևավորվի երկու նոր հանձնաժողով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն, այսօր ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Ավելացող երկու հանձնաժողովներն են լինելու՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովի ստեղծումը, ըստ Վարդանյանի, պայմանավորված […]

Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մարդ է մահացել

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի