23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Մեկնարկել է Ազգային ժողովի անդրանիկ նիստը

Քիչ առաջ մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց է ՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՐՑՈՒՄ Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում Խնդրում եմ մասնակցել հաջորդ գրառմամբ ներկայացվող հարցմանը՝ այս գրառումն ամբողջությամբ ընթերցելուց հետո։ Այս օրերին քննարկվում են դատապարտյալներին ներում շնորհելու հարցի ամենատարբեր ասպեկտներ՝ պայմանավորված նաեւ նրանով, որ գործընթացը գաղտնի է ու լրացուցիչ բազմաթիվ […]

Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։ Աննորմալ է՝ •Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը, •Մամուլին հաթաթա տալը, •Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը, •Երկիրը բրախելը, •Մարդկանց անդադար խաբելը: Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»:

Առավոտյան աղոթք

Առավոտյան աղոթքս եվ իմացական պաշտամունքս ընդունիր ամենակալ, ամենամեծդ Աստված,Քո անապական ու երկնային խորանում։ Լուսավորիր մեզ արդարության եվ իմաստության լույսովդ.դարձրու մեզ լույսի եվ ցերեկվա որդիներ. որպեսզի երկյուղածությամբ վարենք եվ առանց գայթակղության ավարտենք մեր կյանքը։ Զի դու ես մեր օգնականն ու փրկիչը,եվ քեզ վայել է փառք, իշխանություն եվ պատիվ այժմ եվ միշտ եվ հավիտյան հավիտենից ամեն։

Իմ հոգի՝ Տիրոջն օրհնիր շարունակ

  Ի՛մ հոգի՝ Տիրո՛ջն օրհնիր շարունակ, իմ Տե՛ր Աստվածը մե՛ծն է ամենա: Զգեստավորված գովասանքներով և վայելչությամբ, լույսն իբրև թիկնոց ուսերիդ վրա: Դո՛ւ տարածեցիր երկինքը վերում՝ որպես սուրբ խորան, և նրա վերին հարկերն հիմնեցիր երկրի ջրերին: Դո՛ւ ես ի զորու՝ ամպերն իբրև գորգ փռել ոտքիդ տակ՝ քայլելով անցնել դրանց վրայով, հո՛ղմ առաջացնել և շրջել նրա հզո՛ր […]

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացասաբար կանդրադառնան հանրապետության եվրասիական ինտեգրման վրա

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն է եղել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնողը, եւ 2016թ. ապրիլյան սրացումից հետո հայտարարում էր այն մասին, որ դա համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու նպատակով։ Այս մասին Նովոստի Արմենիա – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Սակայն, ըստ […]

Լավ չէ երեխաների հացն առնել եւ շներին տալ

«Նա էլ պատասխան տվեց և ասաց և ասաց. Լավ չէ երեխաների հացն առնել և շներին գցել» (Մատթևոս 15.26): Այս պատմությունը մի քանանացի կնոջ մասին է, որը խնդրում է իր դիվահար աղջկա համար։ Հիսուսը պատասխանում է․ «Լավ չէ երեխաների հացը առնել և շներին տալ», սակայն կինը ասում է․ «Շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»։ Եկե՛ք այս պատմությունը […]

Եթե փողոց փակելով ժողովուրդը կարողացավ դատարանին ճնշել , ապա Հայաստանը կդադարի իրավական պետություն լինելուց

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եթե ցույց անելով, փողոցներ փակելով Նիկոլը կարող է պատգամավորներին ստիպել իրեն ընտրել վարչապետ և ինքնալուծարել խորհրդարանը, ապա ժողովրդի մի մասն էլ մտածում է, որ նույն կերպ կարելի է ցույց անելով պահանջել դատարանից կալանավորել Գեներալ Մանվելին և եթե փողոց փակելով ժողովուրդը կարողացավ դատարանին ճնշել , ապա Հայաստանը վերջանականապես կդադարի […]

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան- Էջմիածին ճանապարհը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը: Ակցիայի մասնակիցներն այսպիսի որոշում կայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ զրույցից հետո: «Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի