22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2019

Բախվել են շտապօգնության մեքենան եւ BMW-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոնլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, […]

«Տնտեսական հեղափոխության» գնացող վարչապետի Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը. Հրապարակ

Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմ­քերն ամենակարևոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոց­ներին: Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը և շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Արժե կարդալ: Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության և մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատ­վածը: Չէ որ […]

Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար Վիտոյին` Վիտալի Բալասանյանին կհանե՞ն. Հրապարակ

Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հնարավոր է շարունակվի։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, և լուրեր կային, որ հեռացվելու է նաև նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ինչո՞ւ․ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրն ասաց․ «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` Ռիժի Լյովի հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ […]

Ռուսական կապիտալը լքում է Հայաստանը. Հրապարակ

2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաեւ դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլեւ, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը:  Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի եւ ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից:  Ըստ թերթի […]

Ռիժկովը մերժվել եւ մերժում է Փաշինյանին. Ժամանակ

ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են: Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդարանականների պատվիրակությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի […]

Վենեսուելայում հանրահավաքների ժամանակ 40 մարդ է մահացել. ՄԱԿ

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում նվազագույնը 40 մարդ է մահացել, հաղորդում էDW-ն՝ վկայակոչելով ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլին։ Նա նշել է, որ զոհերի կեսից ավելին մահացել է Կարակասում կառավարությանը պաշտպանող ուժերի կրակոցներից։ Ինչպես հաղորդվում է, ցույցերի սկզբից ի վեր ողջ երկրի տարածքում կալանավորվել է 850 քաղաքացի, այդ թվում՝ 77 երեխա։ Միայն […]

ՀՔԾ-ից դժգոհելով հեռանում են. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլեւս չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում դատարանը մերժում է […]

Պատրաստվում են «տուն» ճանապարհել Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությունները: Մեր հարցին՝ դուք […]

Թանկանալու են փաստաբանական ծառայությունների գները. փաստաբանները կբոյկոտեն

2019 թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարցերը: Նախագծով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված