22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2019

Տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է

ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: «Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում […]

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել Մեյի կառավարությանը. Տուսկը կոչ է արել չլքել ԵՄ-ն

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցության անդամներից բաղկացած կառավարությանը, գրում է rt.com-ը՝ հիշեցնելով, որ նախօրեին Համայնքների պալատը մերժել էր վարչապետի՝ «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը: Այժմ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հանդես է եկել անվստահության քվե հայտնելու առաջարկով: Եթե Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա Մեյին պաշտոնավարելու համար […]

Հպա՞րտ, թե՞ գիտակից քաղաքացի. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հպա՞րտ, թե՞ գիտակից քաղաքացի:   Հպարտ քաղաքացին դեմ է կոռուպցիային, քանի դեռ ինքը չի այդ կոռուպցիոները, դեմ է մենաշնորհին, եթե ինքը չունի մենաշնորհ, դեմ է թալանին, եթե ինքը մաս չունի այդ թալանից։ Հպարտ քաղաքացին դեմ է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակման, քանի դեռ նշանակվողն իր խնամին, ծանոթն ու բարեկամը […]

Վիճաբանություն, լեզվակռիվ ԱԺ-ում

Քիչ առաջ ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դեսպանների նշանակմանը, հայտարարեց, թե մի շարք դեսպաններ համապատասխան երկրներում ներկայացրել են ոչ թե ՀՀ շահերը, այլ ՌԴ-ի: Որպես օրինակ նա մատնանշեց նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: Ա. Բաբաջանյանի այս հայտարարությունը զայրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով տարիներ առաջ եղել է նախկին […]

Ճանապարհներն ու լայվը

Ճանապարհներն ու լայվը… Բոլոր երկրների վարչապետներին կոչ եմ անում մեքենայի մեջ մոտ մեկժամանոց լայվ անելուց առաջ նորոգել ճանապարհները… Ախր հերիք չի զրահապատ այդ մեքենայի շարժիչի ձայնից համարյա բան չի լսվում, ամեն փոսորակ էլ ձայնի մեջ արտացոլվում է… Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են Արցախի խնդիրը: Ի՞նչ են քննարկում, անհասկանալի է: Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի […]

Արցախի իշխանությունները չորով ոչ են ասելու Հայաստանին. Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման շրջանակում անդրադարձավ Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին եւ հնարավոր զարգացումներին: «Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում իշխանությունն ուժեղ լինի, ով ուզում է լինի: Մենք ինչի՞ ենք խառնվում Արցախի կադրային հարցերին, ես չեմ հասկանում դա: Կարծում եմ՝ սա չպետք է թույլ տալ, որովհետեւ շուտ, թե՝ […]

«Մե՞նք պետք է դառնանք դավաճան». Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հարցը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնախապատրաստի Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի […]

Հետաքրքիր է՝ ճանապարհ փակելու լիազորություն ինչպե՞ս են ստանում

Բա լավ էր, որ Նիկոլը ճանապարհ էր փակում, հիմա մենք ենք փակելու: Չեք փակելու, որովհետեւ դուք դրա լիազորութոյունը չունեք: Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անեն, ուրեմն գործում են ուղիղ կառավարության դեմ։ Ն․Փաշինյան Ստացվում է, որ Էջմիածնի ճանապարհ փակողները, ըստ Փաշինյանի, դրա լիազորությունը չունեն, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված