06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վիճաբանություն, լեզվակռիվ ԱԺ-ում

Քիչ առաջ ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դեսպանների նշանակմանը, հայտարարեց, թե մի շարք դեսպաններ համապատասխան երկրներում ներկայացրել են ոչ թե ՀՀ շահերը, այլ ՌԴ-ի: Որպես օրինակ նա մատնանշեց նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին:

Ա. Բաբաջանյանի այս հայտարարությունը զայրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով տարիներ առաջ եղել է նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Նա հայտարարեց, որ Ա. Բաբաջանյանը շարադրում է նույն մեղադրանքները, ինչ հնչեցրել է Ադրբեջանը:

Դահլիճում բանավեճ սկսվեց ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների միջև: Նաիրա Զոհրաբյանը փորձում էր հանդարտեցնել Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև հասունացող վեճը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց դադարեցնել վեճը:

Շարունակելով իր ելույթը Արման Աբովյանը հայտարարեց, որ թույլ չի տալու որևէ մեկին առանց փաստերի մեղադրանքներ ուղղել Անդրանիկ Մանուկյանի հասցեին՝ ասելով, թե դեսպան Մանուկյանը բազմաթիվ անգամներ «վտանգել է իր կյանքը» հանուն ՀՀ շահերի:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ