23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հպա՞րտ, թե՞ գիտակից քաղաքացի. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հպա՞րտ, թե՞ գիտակից քաղաքացի:

 

Հպարտ քաղաքացին դեմ է կոռուպցիային, քանի դեռ ինքը չի այդ կոռուպցիոները, դեմ է մենաշնորհին, եթե ինքը չունի մենաշնորհ, դեմ է թալանին, եթե ինքը մաս չունի այդ թալանից։

Հպարտ քաղաքացին դեմ է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակման, քանի դեռ նշանակվողն իր խնամին, ծանոթն ու բարեկամը չէ, հպարտ քաղաքացին դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, ազգ-բանակ կոնցեպտին, 1000 դրամներին, քանի դեռ ինքը չէ դա իրագործողը, դեմ է կարմիր գծերին, տեսախցիկներին և արագաչափերին, քանի դեռ ինքը չի տնօրինում այդ գումարները։

Շարքը կարելի է շարունակել անվերջ . . .

Մինչդեռ Գիտակից քաղաքացին գիտակցում է, որ կոռուպցիան, մենաշնորհը, թալանը, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը ունեն կործանարար ազդեցություն պետության և պետականության համար, գիտակցում է, որ կարմիր գծերը, արագաչափերը, տեսախցիկները անհրաժեշտ են պետության ներսում կարգ ու կանոնը պահպանելու համար, կուտակային կենսաթոշակային համակարգը և ազգ-բանակ կոնցեպտը անհրաժեշտ և կարևոր են պետության պաշտպանության, անվտանգության և սոցիալական քաղաքականության համար։

 

Հպարտ քաղաքացին կարևորում է «ժողովրդին», այսինքն իրեն, իսկ Գիտակից քաղաքացին՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆՈԻԹՅՈՒՆԸ, պետական և ազգային ինստիտուտները, և երբեք չի հակադրի դրանք՝ մեկը մյուսի հաշվին ամրացնելու, կարևորելու ու արժևորելու միջոցով։

Գիտակից քաղաքացին գիտակցում է իր կարծիքի կարևորությունն ու նշանակությունը, կարտահայտի իր կարծիքը տեղին և ըստ պահանջի, բայց երբեք չի վիճի մասնագետի և պրոֆեսիոնալի հետ, կլսի ու կսովորի, իսկ հպարտ քաղաքացու համար իր կարծիքը վերջին ճշմարտություն է, որը պետք է արտահայտել ամեն տեղ ու բոլոր իրավիճակներում՝ վիճելով, պնդելով, իսկ հարկ եղած դեպքում՝ հայհոյելով ու վիրավորելով դիմացինին։

ԵՍ ԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ, թեև հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և բնակվում ու աշատում եմ Հայաստանում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ