23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է

ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը»,- ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին, մասնավորապես՝ Դուշանբեում Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների և Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների մասին, Ռուբինյանն ասաց. 

«Վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի ներկայացուցչի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից, և նա պահել է այս տրամաբանությունը: Այն տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում: Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրը բանակցային ձևաչափի շարունակականությունն ապահովելն էր: Երբ հեղափոխության ժամանակ մենք նշում էինք, որ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, նաև նկատի ունեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափը»:

Ռուբինյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում կարևոր, բովանդակային փուլ չի սկսվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ