23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի իշխանությունները չորով ոչ են ասելու Հայաստանին. Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման շրջանակում անդրադարձավ Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին եւ հնարավոր զարգացումներին:

«Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում իշխանությունն ուժեղ լինի, ով ուզում է լինի: Մենք ինչի՞ ենք խառնվում Արցախի կադրային հարցերին, ես չեմ հասկանում դա: Կարծում եմ՝ սա չպետք է թույլ տալ, որովհետեւ շուտ, թե՝ ուշ Արցախի իշխանությունները չորով ոչ են ասելու Հայաստանին», – ասաց Հ. Բագրատյանը:

Ինչ վերաբերում է հերոսներ ու գեներալներ ձեռբակալելու վերջին շրջանում որդեգրված քաղաքականությանը, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխելու շուրջ ստեղծված աղմուկին՝ ՀՀ նախկին վարչապետը նկատեց.«Ձերբակալեցինք, հետո ազատեցինք, հետո զանգեցինք Էջմիածին, ասացինք՝ հելեք ճամփեն փակեք, հետո՝  գնացինք ասացինք՝ հիմա բացեք… Մոտավորապես այդ տպավորությունն եմ ստանում: Բա որ բողոքում էին, փակում էին ճանապարհը, թող գային հենց վարչապետի մոտ ասեին՝  քեզ ենք բողոքում: Բայց գնում, թքում են փաստաբանի մեքենայի վրա, հո նա չի՞ որոշելու այդ հարցերը… Վախենամ այս պատմությունները դատերի տեւեն  տարիներ, որովհետեւ ինչքան շատ տեւեն, այս իշխանություններն այնքան կերկարացնեն իրենց իշխանությունը: Ես բարեկամաբար  խորհուրդ կտայի թոթափել այս ամենը եւ խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին դառնալ միավորող ուժ, պետք չի բաժանել ազգը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ