Դեկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/12/logo-3-300x60.png)
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Նկարիչների միության անդամներ Գևորգ Քասաբյանը և Մանոն Արմինե Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ դեկտեմբերի 15-ին կկայանա Նկարիչների միության համագումարը. համագումարին ընդառաջ Նկարիչների միությունում առկա տարաձայնություններն ու ներքին խմորումները: Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ քաղաքական նոր իրավիճակը Հայաստանում. սպասվող քաղաքական հնարավոր զարգացումներ: