29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Թեժ կրքեր նկարիչների միությունում /ուղիղ /

Նկարիչների միության անդամներ  Գևորգ Քասաբյանի  և Մանոն Արմինե Ավետիսյանի ասուլիսը:   Թեման՝  դեկտեմբերի 15-ին կկայանա Նկարիչների միության համագումարը. համագումարին ընդառաջ Նկարիչների միությունում առկա  տարաձայնություններն ու ներքին խմորումները: Ասուլիսին կարող եք հետևել Henaran.am-ի ուղիղ հեռարձակմամբ:

Գոհության աղոթք

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ […]

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք […]

Ծառուկյանը «կապե՞լ» է Օսիպյանին. Ժամանակ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը բավական ջերմ համագործակցություն է հաստատվել ՀՀ ոստիկանության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքացիները և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ քվեարկության օրը ոստիկանությանը ահազանգել են ԲՀԿ-ի կողմից իրականացվող ընտրախախտումների մասին, իսկ ոստիկանությունը դրանց արձագանքելու և խախտումները կանխելու փոխարեն, այդ տեղեկությունները փոխանցել է ԲՀԿ ղեկավարությանը՝ զգուշացնելով, որ նրանք աշխատեն ավելի աննկատ և քողարկված: Այլ […]

Այդ մոգական 8 թիվը. ուշագրավ հեղափոխական ժամանակագրություն. Հայոց աշխարհ

2018 թվականի մայիսից դեկտեմբեր ձգված 8 ամիսները  Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կմնան որպես պարբերական ընտրությունների տարի: Հաշվե՞նք.   Ս. Սագսյանը  խորհրդարանում վարչապետ ընտրվեց   Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց    Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ ընտրվեց   Երեւան քաղաքի  ավագանու ընտրություններ անցկացվեցին   ՏԻՄ արտահերթ ու հերթական  ընտրություններ անցկացվեցին   F Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց   Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց    ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեցին   Այո՛…. […]

Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողները աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում. Ժողովուրդ

Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողներն այս ընթաց­քում աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշ­խատող:  Բայց չնայած սրան՝ գործա­րանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտ­րություններից հետո կառավարությու­նն ի վերջո լուծում կտա այս հարցին: Մյուս կողմից՝ Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպա­սում աշխատանքի հրավերի ծանուց­ումների:  Օրաթերթը տե­ղեկացավ, որ […]

ՀՀԿ-ն կսպասի. գարնանը զարգացումներ կլինեն. Հրապարակ

Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 հազար ձայնը քիչ չէ, եւ գրագետ աշխատանքի դեպքում այն կարելի է […]

Վտանգավոր անձնիշխանություն. Հայոց աշխարհ

Լավ, իսկ ի՞նչ ստացանք բոլորս, որպես հասարակություն ու որպես երկիր՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, 48 տոկոսանոց «համաժողովրդական» քվեարկությամբ: Ավելի ճիշտ՝ ո՞րն է գրանցված ընտրողների կեսից էլ քիչ քաղաքացիների 70 տոկոսի, կամ ընդհանուրի 35 տոկոսի քվեարկության քաղաքական արդյունքը:    Սա ասելով՝ նկատի չունենք ինքնըստինքյան ենթադրվող «ընտրվեց ԱԺ» կամ, ինչպես իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցներն են ասում՝ […]

Ընդդիմադիր լայն ճակատ՝ ԱԺ-ից դուրս. Փաստ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռեցին ոչ միայն նոր խորհրդարանի, այլև արտախորհրդարանական ընդդիմության կազմը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանից դուրս մնացած գործուն ուժերի քանակը ավելի շատ է, քան խորհրդարանում հայտնվածներինը: Արտախորհրդարանական հարթակում հայտնվեցին հին ուժերից ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, նորերից՝ «Սասնա ծռերն» ու «Քաղաքացու որոշումը»: Սրանք հիմնական ուժերն են, որոնք ակնհայտորեն չեն դադարեցնելու իրենց գործունեությունը խորհրդարան չանցնելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի