27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ մոգական 8 թիվը. ուշագրավ հեղափոխական ժամանակագրություն. Հայոց աշխարհ

2018 թվականի մայիսից դեկտեմբեր ձգված 8 ամիսները  Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կմնան որպես պարբերական ընտրությունների տարի: Հաշվե՞նք.  

Ս. Սագսյանը  խորհրդարանում վարչապետ ընտրվեց  

Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց  

 Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ ընտրվեց  

Երեւան քաղաքի  ավագանու ընտրություններ անցկացվեցին  

ՏԻՄ արտահերթ ու հերթական  ընտրություններ անցկացվեցին   F

Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց  

Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց  

 ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեցին  

Այո՛…. Դարձյա՛լ 8 թիվը:   Բայց սա դեռ ամենը չէ:  Նոյեմբերին Ղազախստանի  հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանը մեր 800 000 հայրենակիցներին անվանեց աշխատանքից խուսափող անբան  նպաստառուներ: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե դա ի՞նչ թիվ էր, վիճակագրական ի՞նչ ցուցանիշ էր:   

Ընդհուպ տեսակետ հայտնվեց, որ ըստ  ֆրեյդյան հոգեվերլուծական մեխանիզմների՝  դա  նախորդ տարվա ԱԺ ընտրություններում Հանրապետականի հավաքած մոտ 800 000 ձայների քանակը հաղթահարելու մտասեւեռումն էր:  

Բայց քանի որ այս ամիսներին  իրադարձություններն  իրար հերթագայում էին  կատաղի արագությամբ, այդ հարցն էլ կորավ-գնաց անպատասխան հարցերի  հորձանուտում:  

Դրանով իհարկե չի ավարտվում 8-ի  հաղթարշավը ՀՀ-ում: Դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից եւ դաշինքներից  8-ը, չհաղթահարելով անցողիկ շեմերը, զրկվեցին  խորհրդարանում  ժողովրդին ծառայելու դժվարին առաքելությունից:  

8 ամիս  շարունակ (այս դեպքում  8,5) հանրահավաքներում, քարոզարշավներում, սոցցանցերում, տարատեսակ ու հնարավոր բոլոր  ամբիոններից ժողովրդին ասվում էր՝ «Դո՛ւ ես երկրի տերը:  Դո՛ւ ես   որոշողը: Դո՛ւ ես նշանակողն ու ազատողը: Դո՛ւ ես… Դո՛ւ ես…  Դո՛ւ ես …», եւ այսպես անվերջ:  

Ոգեւորված ժողովուրդը հուզվեց երանելի խոսքերից, բայց ընթացքում հասկացավ, որ  դրանով իր պատասխանատվությունն են ավելացնում՝ դիմացը ոչինչ չտալով: Բայց չէ՞ որ  ինքը   հարկեր է մուծում հենց նրա համար, որ յուրաքանչյուր ոլորտի   մասնագետներն իրենք որոշումներ կայացնեն, աշխատանքներ իրականացնեն եւ  պատասխան տան դրանց հետեւանքների համար:    

Դեկտեմբերի 9-ը  դարձավ  այն օրը, երբ ժողովուրդը փոխանցեց պատասխանատվության  100 տոկոսն   իր ընտրած ուժին, ավելի ճիշտ՝ անձին. «Տերը մե՛նք ենք, բայց պատասխանատուն  դո՛ւք եք: Վերադարձնում ենք  ձեզ ձեր գործը՝   ծառայե՛ք մեզ, օրենքներ գրե՛ք մեզ համար, ապահովե՛ք մեր ու մեր երկրի անվտանգությունը»։  

Ավարտվեց խոստումների փուլը, գնդակն արդեն իշխանավորների կիսադաշտում է: Հասել է իրական աշխատանքների եւ իրական պատասխանատվության ժամանակը: Դրան են սպասում ՔՊ-ին վստահության քվե տված   884 հազար 849 հոգի:  

Իսկ 1 329 112 քաղաքացի  (բնակչության  51,33 տոկոսը)՝  չգնալով ընտրության,  ցույց տվեցին, որ  նոր իշխանությունների հետ հույսեր չեն կապում: Ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ: Շուտով գարուն կգա, եւ կծլարձակեն այս 8 ամիսներին ցանած սերմերը… (իսկ սերմերը,  խոսքը մեր մեջ, անորակ էին):

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ