29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն կսպասի. գարնանը զարգացումներ կլինեն. Հրապարակ

15742_b

Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 հազար ձայնը քիչ չէ, եւ գրագետ աշխատանքի դեպքում այն կարելի է բազմապատկել»,- ասաց ՀՀԿ անդամը։

 Ասել էիք՝ գարնանը համագումար եք անելու, Սերժ Սարգսյանը հեռանալու է, Վիգեն Սարգսյանը փոխարինի նրան։ «Նախ՝ համագումարի մասին մենք խոսել ենք, եթե ընտրությունները մայիսին տեղի ունենային, հիմա համագումարի մասին խոսք չկա, էլ առավել խոսք չկա Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարումը թողնելու մասին։ Նա ժամանակավոր պետք է «գնար» ընտրությունների նախօրյակին, բայց հիմա հասկանալի է, չէ՞, որ նա միակն է, որ կարող էր այս բարդ փուլում ղեկավարել, կոնսոլիդացնել կուսակցությունը»։ Ասում են՝ թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Աշոտյանը, Շարմազանովը, Արփինեն, էլ առավել՝ Դավիթ Հարությունյանն արդեն առաջարկներ են ստացել, որը՝ Բրյուսելից, որը՝ ԵՄ կառույցներից, որը՝ Մոսկվայից։ «Նախ՝ մի բան կուզեի ասել Դավիթ Հարությունյանի մասով․ մենք անցյալում նրան առանձնապես վստահությամբ չենք վերաբերվել, էս ընտրությունները պարզեցին, որ նա ահավոր սկզբունքային անձնավորություն է։

 Որեւէ մեկը որեւէ տեղ չի գնալու․ բոլորս մնալու ենք կուսակցությունում՝ պայքարի նոր փուլն ապահովելու»։ Չե՞ք վախենում ՀՀՇ-ի ճակատագրի կրկնությունից։ «Ամենամեծ թյուրիմացությունը ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ համեմատելն է․ ՀՀՇ-ն նույնպես հեղափոխական ակունքներից եկավ, հետո հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին։ ԱՄԿ-ՀՀԿ-ն պահպանողական ակունքներում է, այսօր այդ դաշտը դատարկ է Հայաստանում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ