20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընդդիմադիր լայն ճակատ՝ ԱԺ-ից դուրս. Փաստ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռեցին ոչ միայն նոր խորհրդարանի, այլև արտախորհրդարանական ընդդիմության կազմը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանից դուրս մնացած գործուն ուժերի քանակը ավելի շատ է, քան խորհրդարանում հայտնվածներինը:

Արտախորհրդարանական հարթակում հայտնվեցին հին ուժերից ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, նորերից՝ «Սասնա ծռերն» ու «Քաղաքացու որոշումը»: Սրանք հիմնական ուժերն են, որոնք ակնհայտորեն չեն դադարեցնելու իրենց գործունեությունը խորհրդարան չանցնելուց հետո:

Ուշագրավ է, սակայն, ոչ միայն խորհրդարանից դուրս մնացած ուժերի քանակը, այլև բովանդակային կողմը, մանավանդ այդ ուժերի և խորհրդարանում հայտնվածների բովանդակությունը:

Փաստացի խորհրդարանում այժմ հայտնված ուժերը դիրքավորվում են կամ լիբերալ կամ նեոլիբերալ: Խորհրդարանից դուրս մնացած ուժերից երեքն էլ, ընդհակառակը, ներկայանում են որպես ազգային կամ ազգայնական: Խոսքը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» մասին է:

Միաժամանակ, արտախորհրդարանական ուժերից երկուսն էլ՝ ՀՅԴ-ն ու «Քաղաքացու որոշումը»՝ առավել սոցիալական պետության, պետության ուժեղ ձեռքի կողմնակիցներ են, ի հակառակ խորհրդարանում հայտնված ուժերի, որոնք առավելապես ազատ շուկայական մոդելի կողմնակիցներ են:

Իհարկե, խոսքն այստեղ ոչ թե իրական գաղափարախոսությունների մասին է, այլ դիրքավորումների: Իրական գաղափարախոսություններ, որոնք կդառնային քաղաքական ուժերի գործելաոճի հիմնական թելադրող ուժը, չկան:

Դա ակնհայտ երևում է, օրինակ, լիբերալ դիրքավորվող, բայց առաջին իսկ օրից խոշոր բիզնեսի քաղաքական ներկայացվածության դեմ պայքար հռչակած «Լուսավոր Հայաստանի» դեպքում:

Նմանօրինակ հակադրություններ շատ են նաև իշխող ուժի հայտարարություններում, երբ մի կողմից հռչակվում է ազատ շուկայական տնտեսություն, որտեղ իրենց ֆունկցիան, ըստ իրենց, միայն բյուջեն չթալանելն է, մյուս կողմից էլ պոտենցիալ ներդրողներին որպես երաշխիք ձևակերպվում է ԱԱԾ աշխատակցով ապահովելը:

Մի խոսքով, ակնհայտ է, որ առաջիկա ժամանակներում քաղաքականությունը Հայաստանում չի սահմանափակվելու բացառապես ԱԺ-ի պատերից ներս եղած ուժերով:

Խորհրդարանից դուրս էլ կան հին ու նոր ուժեր, որոնց ազդեցությունը քաղաքական կյանքի վրա մեծանալու պոտենցիալ ունի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ