Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի, Թալինի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Արթիկ-Արագած ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]