23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Ինչ է փոխվել այս ընթացքում

Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը […]

Իրավիճակը սրվում է

Իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում կրկին սրվել է…Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հիմնականում ներկայացնում են պաշտոնական տեսակետը, կցկտուր տեղեկություններ են հաղորդում այդ Գյանջայից… Ըստ Ադրբեջանի ԱԱԾ-ի տվյալների` հատուկ գործողության ժամանակ սպանվել է երկու մարդ՝ Ֆամիլ Ալեկպերովը և Ռուստամ Ռզաևը, որոնք պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես կրոնական ծայրահեղական կազմակերպության անդամներ և ահաբեկիչներ… Ադրբեջանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ […]

Երբ ՀՀ քաղաքացիները ազատ մուտքի իրավունք կունենան ԵՄ երկրներ

2020թ-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ հավելելով, որ այդ ժամկետը նախատեսված է ՀՀ -ԵՄ համաձայնագրով։ «Շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա»,- ասաց։   […]

Հայաստանում թափ է առնում ընտրովի արդարադատությունը. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գտնում է, որ համաներման ակտով կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրութան որոշ հոդվածներ: «Հատկապես խախտվել է հավասար դաշտի խախտումը և խտրականությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց Բաղդասարյանը: «Երբ իրավապաշտպան ոլորտում որոշ գործերով տեսնում ես ընտրովի նախաքննություն և ընտրովի արդարադատություն իրավապաշտպանի օգտակար գործողության գործակիցը դառնում է 0: Փաստում եմ, որ Հայաստանում թափ է […]

Ինչ են քննարկել կրթության նախարարն ու Կարաբինան. Իրավունք

Համացանցում երեկ լուսանկար էր հայտն­վել, որտեղ երեւում է, թե ինչպես է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ անունով մեկին, որը, ըստ ԶԼՄ- ներում տարածված տեղեկությունների, ԼԳԲՏ համայնքում հայտնի է որպես Կարաբինա: Թե ի՞նչ թեմայով կարող էին զրուցել տրանսգենդեր Կարաբինան եւ Արայիկ Հարությունյանը, ամեն դեպքում, որեւէ պաշտոնական հայտարարու­թյուն չկա: Սակայն, այս […]

Նիկոլ Փաշինյանին ցավակցել կարելի է. Հրապարակ

Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել եր­կու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ: Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների: Սակայն իրավացի են նրանք, ովքեր պն­դում են՝ 6 ամսում փոփոխություն­ներ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է: Դրա […]

Ալիեւը աջակցում է Փաշինյանին. Ժամանակ

Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող, միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը մեր տարածաշրջան։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նախ եղել են Երևանում՝ հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ապա մեկնել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, […]

Մի օր էլ երկիրը կծախեն, կգնան. 168 Ժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հայ­տարարեց, որ Հայաստանում հեկտարներով ստվերային այգիներ կան, որոնք հաշվառված չեն, հարկեր չեն վճարում, և ըստ նրա հենց դա է պատճառը, որ, երբ տարեսկզբին պլա­նավորում են ոռոգման ջրի անհրաժեշտ ծա­վալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք արդեն սպառվել են, և ոչ ոք չի կարո­ղանում բացատրել, թե որտեղ է գնացել […]

Ինչ մնաց Վանո Սիրադեղյան-Նիկոլ Փաշինյան սիրուց. Իրատես

Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։ Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի