23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Հունան Պողոսյանը հայհոյելով հրահանգել է՝ «Չթողնե՛ք շոր հագնի, թող սառի՝ սատկի» /տեսանյութ/

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ  պաշտպանյալն իրեն լիազորել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ «Երբ 15-20 հոգու միանգամից ձերբակալում են, Արթուրի ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացնում, և այդ ժամանակ ներս է գալիս նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և սեռական հայհոյանքներով հաշվեհարդար է տեսնում անձի նկատմամբ, […]

Արցախում զինվոր է մահացել

Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Ոստիկանապետը դե՞մ է Սասնա Ծռերի համաներմանը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կիսում է զոհվածների հարազատների կարծիքը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Օսիպյանը,  «Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունները, նրանց կարծիքը: Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել եշն մեր լավագույներին: Այս պահի դրությամբ` համաներման տեքստում նշված է, որ պետք է պատանդների կարծիքը հաշվի անռցվի: Ես կողմ […]

Ընտրություններին հնարավոր մասնակիցները կարող են մի քանի խմբի բաժանվել. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ասաց, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի մասին կասկած լինել չի կարող, այդ ուժը կլինի  «Քաղաքացիական պայմանագիր»-ը, և հիմնական պայքարը գնալու է այն 1/3-րդ-ի համար, որը  ըստ սահմանադրության նախատեսված է, ոչ իշխանական ուժերի համար, որոնք խորհրդարան մտնելուց հետո […]

Պարոն նախարար, դուք պարտավոր եք պարզաբանել՝ այդ ինչով եք բավարարել տրանսգենդերին

Երեկ համացանցը լցված էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և համասեռամոլների կարկառուն ներկայացուցիչ ոմն Կարաբինայի հանդիպման լուսանկարով: Վերջինս, իր ֆեյսբուքյան էջին հրապարակել է լուսանկար հետևյալ գրառմամբ՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից շատ բավարարված եմ, տեսնենք մնացածը ոնց կգնա: Այն, որ մեր իրականության մեջ իրավիճակ է փոխվել, ինքնին հասկանալի է, բայց անտրամաբանական է, երբ ԿԳ նախարարը հանդիպում է […]

Շանթ Հարությունյանը ազատ է արձակվել

Քաղաքական, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը համաներմամբ  ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Հիշեցնենք, ավելի վաղ Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում է, որ բանտից դուրս գա։ Հարությունյանը պահանջում էր վերանայել իր դեմ կայացված «ապօրինի վճիռը»:   

Հայաստանում ԼԳՏԲ ֆորում չի անցկացվելու. ոստիկանապետ

Հայաստանի Հանրապետությունում ԼԳՏԲ ֆորում չի անցկացվելու: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Այս պահին նպատակահարմար չէ, որ նման ֆորում անցկացվի՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված ռիսկերը»,- ասաց Օսիպյանը, նշելով, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ի՛նչ է տեղի ունեցել Վրաստանում ԼԳՏԲ ֆորումի ժամանակ: Հիշեցնենք, նախօրեին […]

ՔՊ ցուցակում մի քանիսը կլինեն ՀՀԿ խմբակցությունից

«Որևէ անակնկալ չսպասեք, որ ցուցակը հրապարակենք, մեկ էլ պարզվի, թե հայտնի այսինչ այսինչյանը մեր ցուցակի 9-րդ տեղում է։ Նման բան չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում անակնկալներ չեն լինելու։ Այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի