14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔՊ ցուցակում մի քանիսը կլինեն ՀՀԿ խմբակցությունից

«Որևէ անակնկալ չսպասեք, որ ցուցակը հրապարակենք, մեկ էլ պարզվի, թե հայտնի այսինչ այսինչյանը մեր ցուցակի 9-րդ տեղում է։ Նման բան չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում անակնկալներ չեն լինելու։ Այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հայտնի անունների և այլ կուսակցությունների անդամների առկայության մասին լուրերին։

ՔՊ-ն քաղաքական ամբողջ թիմով է մասնակցելու ընտրություններին՝ գործող նախարարներ, պաշտոնյաներ։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցության մասին լուրերը Սիմոնյանը հերքեց՝ Վանեցյանը ցուցակում չի ներառվելու։

ՔՊ ցուցակում լինելու են 2-3 մարդ ՀՀԿ խմբակցությունից, որոնք կուսակցության անդամ չեն։ Սիմոնյանը վստահեցրեց` ցուցակում օդիոզ դեմքեր չեն լինելու։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ