27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում ԼԳՏԲ ֆորում չի անցկացվելու. ոստիկանապետ

Հայաստանի Հանրապետությունում ԼԳՏԲ ֆորում չի անցկացվելու: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Այս պահին նպատակահարմար չէ, որ նման ֆորում անցկացվի՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված ռիսկերը»,- ասաց Օսիպյանը, նշելով, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ի՛նչ է տեղի ունեցել Վրաստանում ԼԳՏԲ ֆորումի ժամանակ:

Հիշեցնենք, նախօրեին «Նոր սերունդ» ՀԿ-ն, որը ֆորումի տեխնիկական աջակիցն է, հայտարարել էր, թե լուրերը ֆորումը Հայաստանում չանցկացնելու մասին կեղծ են, եւ ֆորումը տեղի է ունենալու սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում, փակ, առանց ԶԼՄ-ների: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ