27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի օր էլ երկիրը կծախեն, կգնան. 168 Ժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հայ­տարարեց, որ Հայաստանում հեկտարներով ստվերային այգիներ կան, որոնք հաշվառված չեն, հարկեր չեն վճարում, և ըստ նրա հենց դա է պատճառը, որ, երբ տարեսկզբին պլա­նավորում են ոռոգման ջրի անհրաժեշտ ծա­վալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք արդեն սպառվել են, և ոչ ոք չի կարո­ղանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջուրը, որն ըստ հաշվարկների պետք է բավա­կանացներ: Ագրարագյուղացիական միավոր­ման նախագահ Հրաչ Բերբերյանից թերթը հե­տաքրքրվեց արդյո՞ք ոռոգման ջուրը հենց այդ պատճառով չի բավականացնում, թե՞ այլ խնդիրներ կան:

«Նախ ստվերային այգիներ չեն կարող լի­նել, պարզապես ՋՕ-ի աշխատակիցները կա­րող են իրենց սեփական այգիները ոռոգել առանց պայմանագրային հարաբերություննե­րի: Վարչապետի օգնականները կամ չեն ցան­կանում իրական պատկերը ներկայացնել վարչապետին, կամ իրենք էլ տեղյակ չեն: Այո, ունենք դեպքեր, երբ գյուղապետի հողերն են անվճար ոռոգվում, հիմնականում ՋՕ աշխա­տողներն են դրանից օգտվում, որովհետև գրեթե բոլոր ՋՕ աշխատողները սեփական հողեր ունեն: Մի թեթև ուսումնասիրություն է պետք անել, որպեսզի անվանացանկը տպ­վի»,- ի պատասխան ասաց Բերբերյանը ընդգծելով, որ ջրի կորստի հիմնական պատ­ճառը, սակայն, հէկ-երն են, որոնք կառուցվել են ջրամբարների համակարգի վրա:

«Դա ան­թույլատրելի է: Համառորեն չեն ուզում քան­դել այդ հէկ-երը, բայց մենք ունենք մշակած մեխանիզմ, այս տարի կդիմենք համայնքնե­րին, և այն համայնքները, ովքեր գտնում են, որ իրենց ջրամբարների ջուրը հէկ-ը տարել է, թող քանդեն այդ հէկ-երը կամ կասեցնեն դրանց աշխատանքը: Պետությունը չի ցան­կանում այդ հէկ-երի հարցը լուծել պատճա­ռաբանելով, որ դրանք գերմանական վարկով են ստեղծված, թող չստեղծեին»,- ասաց նա:

Թերթի դիտարկմանը նույն օրը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հէկ-երի խնդրին, Բերբերյանն այսպես արձագանքեք. «Գիտեմ. 150 հէկ-ում խախտումներ են գտել, բայց ի՞նչ են արել, ոչինչ: Այդ հէկ-երն ավելի ջուր են օգ­տագործել, նորմատիվից անցել են: Հէկ-եր կան, որ անմիջապես ջրամբարների վրա են նստած: Օրինակ Արփի լճից մինչև Ախուրյա­նի ջրամբար 3-5 հէկ կա, որից երկուսը գեներալներինն է, մեկը Մանվելինն է, մյուսը գողական աշխարհից ինչ-որ հանցագործի է: Արփա լճից ջուրը դուրս է գալիս գնում Ախուրյա­նի ջրամբար, որտեղից էլ 50 տոկոսը թուրքե­րը տանում են»:

Հրաչ Բերբերյանը մի այլ խնդրի վրա ևս ուշադրություն հրավիրեց: «Երբ Համաշխար­հային բանկի վարկերը մենք ստանում էինք, իմացանք, որ մի բանկ գյուղացու համար նա­խատեսված վարկը տվել է տաքսի սերվիսներին: Այսինքն գյուղացին պետք է ցածր տո­կոսներով վարկ ստանար, բայց տաքսի սերվիսներն էին ստանում»,- ասաց նա: Թերթը հետաքրքրվեց, թե գյուղացու համար նախատեսված վարկն ինչպե՞ս կարող էին տաքսի ծառայություններին տալ: «Բայց ին­չու եք զարմանում, դա դեռ վարկ էր ու պետք է վերադարձնեին, բա որ գյուղացու համար նախատեսված գրանտներն են ուտո՞ւմ»,- ի պատասխան ասաց նա:

«Հստակ գրված է, որ գրանտը գյուղատնտեսության համար է, իսկ չրի արտադրությունն արդեն վերամշակում է: Չրի մշակումը, պահածոյագործությունը, գի­նեգործությունը սննդարդյունաբերություն են. գյուղատնտեսություն չեն: Իհարկե, փոքր ֆերմերները կարող են զբաղվել, բայց որ ֆեր­մերի գրանտը վերցնում քո անձնական բիզ­նեսի մեջ ես դնում, ի՞նչ հասկանանք: Արդա­րացում չկա սրան:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանձնաժողով են ստեղծելու, ստուգեն, բայց ստուգելու բան չկա: Եթե հանձնաժողով է ստեղծվում, կազմում անկախ մարդիկ պետք է լինեն, որ օբյեկտիվ ստուգեն, այսինքն՝ չվա­խենան դիմացինն ով է»,- ընդգծեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում­ներ եղան այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հոր անունով գրանցված «Իրիգեյթս» ընկերությանը ներկայիս գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ղեկավարած ԾԻԳ-ը փոխանցել է 35 միլիոն դրամ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ Դատախազու­թյան մակարդակում պետք է հարցը դրվի, ոչ թե հանձնաժողով ստեղծվի. «Փաստացի եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, ոնց ու­զում են մեկնաբանեն դա: Ավինյանն այդ ըն­կերության բաժնետիրությունից դուրս է եկել հունիսին, իսկ գրանտը ստացել է, երբ արդեն փոխվարչապետ էր: Իսկ փաստաթղթերը ԾԻԳ- երում հնարավոր է հնացնել կամ թարմաց­նել»:

Նա ընդգծեց Նիկոլ Փաշինյանը պետք է կադրերի ընտրության հարցում հետևողական լինի. «Կամ հանրապետության նախագահը հրամանագիր ստորագրելիս չի՞ նայում, թե ում է նախարար նշանակում: Գոնե ասի մի հատ անձնական գործերը բերեք, տեսնեմ ով է, Լոնդոնի ո՞ր փողոցներում է մի քանի ամիս ման եկել: Թուրքի հայացքով էլ նկարվում են. թուրք են, մի օր էլ երկիրը կծախեն, կգնան»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ