07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Արտակ Զեյնալյանը կմասնակցի ընտրություններին «Մենք» դաշինքից

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Մենք» դաշինքի կազմում մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և բացի այդ առաջադրվելու է նաև ռեյտինգայհին ընտրակարգով։ Այսօր «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե մասնավորապես որ ընտրատարածքում է նա առաջադրվելու: Զեյնալյանը չպատասխանեց, ասաց, որ ժամանակին ամեն ինչ հայտնի կդառնա։ «Ապագա խորհրդարանի կազմը, գործադիր մարմնի ձևավորումը որոշվելու է […]

Քաղաքական դաշտում միայն Փաշինյանի կողմնակիցներն ու ՔՊ-ն չպետք է լինեն. Արամ Սարգսյան

«Ես ու դու մենք ենք» կարգախոսով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում «Մենք» դաշինքում միավորված «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, երկու կուսակցությունները հուշագիր ստորագրեցին։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են միավորվել «Ազատ դեմոկրատների» հետ։ ««Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան […]

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: ԹԵՄԱ՝  Երեւանն անպաշտպան է սելավներից եւ ջրհեղեղներից. եղանակային պայմանների  ռիսկերը.  խնդրի լուծման հեռանկարները:   

Մահացել է սիրված դերասանը

Կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք դերասան Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։ Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։ Հեռուստադիտողին նա առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:

Ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։ Գյուղապետի ասածի իրողությունը պարզելու համար, Henaran.am-ը կապվեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում, փաստեց՝ Արարատի […]

Հանրապետականն այսօր միակ ընդդիմությունն է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- թղթակցի հետ […]

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել

Արարատի մարզի Զանգակատուն գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը։ Այս մասին NEWS.am–ի հետ  զրույցում ասաց համայնքապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը։ «Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ են բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի  կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են […]

Սա եմ ես անվանում անաստվածություն, որից միշտ վախեցել եմ… Աշոտ Բլեյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր բլոգում դիմում է ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին, նշելով.  «Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը, հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, […]

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի