01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել

Արարատի մարզի Զանգակատուն գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը։ Այս մասին NEWS.am–ի հետ  զրույցում ասաց համայնքապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը։

«Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ են բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի  կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ»,– ասաց գյուղապետի պաշտոնակատարը։

Հովիկ Կարապետյանն նշեց, որ այս տարի կրակոցներից հրդեհներ են բռնկվել  գարու ցանքատարածություններում եւ արոտավայրերում։ Կառավարությունն շուտով՝ հաջորդ շաբաթ, գումարով կփոխահոտւցի գյուղացիներին հասցված վնասը։  

«Ինչպես Տավուշում, մեր գյուղի այդ հատվածում ևս, հիմա վտանգավոր է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Քննարկում ենք՝ տեսնենք հնարավոր է այդ հողատարածքները այլ հողատարածքներով փոխանակել։ Մեր ժողովուրդը ուղղակի սովոր չէ նման պայմաններում աշխատել, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքներն անմշակ են մնալու»,– հավելեց պաշտոնակատար Կարապետյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ