23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտյալի որդու նամակը Փաշինյանին

«Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյանը դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

Ստեփան Գրիգորյան ու նրա ընտանիքի անդամները այս տարվա հունիսի 11-ին դիմել էին՝ երկրի ղեկավարներին՝ ներման խնդրագրով, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա։ Ըստ Նորայրի՝ նրանք մտածում էին որ համաներմանը զուգահեռ նաեւ ներումների հարցը կլուծվի, սակայն ապարդյուն։ Ստեփան Գրիգորյանի հարցը պարբերաբար բարձրաձայնում են լրատվամիջոցները, հասարական-քաղաքական գործիչները։

«Խնդիրը բարձրացվեց նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից, սակայն էլի անօգուտ։ Մինչ օրս մեզ հայտնի չէ, թե ինչ վերաբերմունքի արժանացավ հորս՝ Ստեփան Գրիգորյանի ներման խնդրագիրը։ Նա դատապարտվել է ոչ օրինաչափ, անարդար վճռի հիմքով և 24 տարի կրում է իր պատիժը»,-իր նամակում նշում է Նորայրը՝ չցանկանալով անդրադառնալ վճռի օրինականությանն ու անկողմնակալությանը: «Հայրս սպանություն չի կատարել, կյանք չի խլել»,-գրում է Նորայրն ու Նիկոլ Փաշինյանից խնդրում լուծում տալ այս անորոշությանը։

Նորայրը, ընկերներն ու հարազատ-մտերիմները Նիկոլ Փաշինյանի հետ պայքարել են նոր ու օրինական Հայաստանի համար, որպեսզի մի լույս էլ բացվի Գրիգորյանի ընտանիքում։ Վերջինիս հարազատները Փաշինյանին հայտնելով իրենց վստահությունը՝ կրկին ու կրկին համբերատար սպասում են։ Նրանք վարչապետի պաշտոնակատարից հարցի դրական լուծման ակնկալիք ունեն։

Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ 24 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմել էր վարչապետի պաշտոնակատարին՝ լավատեսությամբ, որ դեկտեմբերի 9-ին կկատարի իր քաղաքացիական պարտքը։ Ստեփան Գրիգորյանը առավել քան համոզված էր՝ «վերջին անգամ է կալանավայրից դիմում երկրի իշխանություններին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ