23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2018

Ընտրությունները ընդհանուր առմամբ ազատ են, բայց արդար չեն /տեսանյութ/

«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցության կողմից  առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Ներսիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով իրենց շանսերը սպասվող Խորհրդարանում ասաց, որ իրենք սկզբից ևեթ հայտարարել են, որ ունեն քաղաքական հստակ օրակարգ և Ազգային Ժողովը իրենց համար ընդամենը լրացուցիչ գործիքակազմ է, որը կարող է իրենց հստակ օրակարգը առաջ տանելու համար ծառայել: Նարեկ Ներսիսյանը նշեց՝ […]

Ալիեւին կիրթ համարող վարչապետի ԺՊ-ն մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք /տեսանյութ/

Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով: Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը անթույլատրելի է: Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, ջան-ջիգյար անում, խոսում եւ գործում պանթուրքիստական նպատակների շուրջ, որի հեռահար նպատակը գիտենք ինչն է՝ Հայաստանի վերացումը: […]

Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ. Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետականի վերադարձի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Հանրապետական կուսակցության վերադարձին: «Քարոզարշավի առաջին օրերին ինչ ասես՝ ասում էին իրանց ֆեյքերը: Գոռում էին՝ ժողովուրդը հիասթափվել ա, երազում ա Հանրապետականի վերադարձի մասին, թան էլ չէ փրթած մածուն ձեզ», – այդ հայտարարություններին ի պատասխան՝ արձագանքեց Փաշինյանը: Նա նաև անդրադարձավ այս ամիսների […]

Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց. Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճն իջեցնել հայհոյանքի աստիճանի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության 2-րդ համար Դավիթ Շահնազարյանը։ «Դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և այսօրվա իմ գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին», -ասաց Դ. Շահնազարյանը։  Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է, որ նա […]

Հերթական խախտումը «Իմ քայլը» դաշինքի կողմից. Արմեն Աշոտյան

Արմեն աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Հերթական խախտումը «Իմ քայլը» դաշինքի կողմից: Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով: Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է: Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադությունը: Հ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից: Ընտրական օրենսգիրք Հոդված […]

Դա ի՞նչ խոսելու ձև է… Հիմա էլ հերթը հասավ Բակո Սահակյանի՞ն. Արփինե Հովհաննիսյան

«Քարոզարշավի ընթացքն անակնկալներով լեցուն չէ այն տեսանկյունից, որ մենք սպասում էինք, որ բոլոր քաղաքական ուժերի թիրախը լինելու է ՀՀԿ-ն։ Բանն այն է, որ, եթե ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել՝ քննադատելով ՀՀԿ-ին, թեպետ արդեն 7 ամիս անցել է, և պետք է գործ աներ, արդեն ժամանակն է, որ ինքն իրեն նույնականացնի վարչապետի հետ […]

Ատելությունից կուրացած

Մի բան Փաշինյանը նախօրեին ճիշտ ասաց՝ սթափվեք եւ զբաղվեք ձեր աշխատանքով, բայց այս կոչը նա ինքն իրեն պետք է աներ: Նրա ներքին ձայնը պետք է այդ կոչն աներ: Նա պետք է վերջապես հասկանար, որ հատում է թույլատրելիի սահմանը, որ այս ամենը արդեն զվարճալի չէ, Ֆեյսբուքում տժժալու, ստատուս գրելու, լայվ մտնելու ու լայքեր-մեկնաբանություններով ուրախանալու թեմա չէ: […]

Վարորդները դատի են տալիս ՃՈ-ին. Ժողովուրդ

օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի […]

Հայերը Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են. Փաստ

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն: Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված