23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դա ի՞նչ խոսելու ձև է… Հիմա էլ հերթը հասավ Բակո Սահակյանի՞ն. Արփինե Հովհաննիսյան

«Քարոզարշավի ընթացքն անակնկալներով լեցուն չէ այն տեսանկյունից, որ մենք սպասում էինք, որ բոլոր քաղաքական ուժերի թիրախը լինելու է ՀՀԿ-ն։ Բանն այն է, որ, եթե ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել՝ քննադատելով ՀՀԿ-ին, թեպետ արդեն 7 ամիս անցել է, և պետք է գործ աներ, արդեն ժամանակն է, որ ինքն իրեն նույնականացնի վարչապետի հետ ու քայլեր անի ժողովրդի խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց որ այլ ուժերն են թիրախավորել Հանրապետականին, թեև սպասելի էր, բայց ես չեմ հասկանում այն, որ այդ մարդիկ ոչ թե հիմնավորում են, թե ինչո՞ւ ընտրել իրենց, այլ, թե ինչո՞ւ չընտրել ՀՀԿ-ին»,- Լոռու մարզային «Ֆորտունա» Հ/Ը «Հավելված» ծրագրի եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր քաղաքական ճանապարհի համար Հանրապետականն արդեն պատասխանատվություն կրել է՝ ընդունելով իրենց քաղաքական ուղու բոլոր սխալները։

Վերջինս հատկապես շեշտեց, որ ինքն ու իր գործընկերները պաշտոնի համար չեն պայքարում և ժողովրդից քվե են խնդրում, որ մարդիկ ԱԺ-ից միայն հաճելի բաներ չլսեն, գնում են բարձրաձայնելու իշխանությունների սխալները։ Մարդիկ պետք է տարբեր կարծիքներ լսեն։

«Մենք իշխանության չենք ձգտում, մենք երկրորդ տեսակետը բարձրաձայնելու թույլտվություն ենք խնդրում, որովհետև այսօր որևէ քաղաքական ուժ դա չի անում։ Հանրապետականի ծրագիրն ընդդիմության հավակնող քաղաքական ուժի ծրագիր է։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը կոչ անի Արցախի իշխանությանը՝ իր ենթականերին կարգի հրավիրել. Ենթականերն էլ պատերազմում կռված մարդիկ են։ Այսինքն՝ իրենք չեն վախեցել մեր թշնամուց, հիմա Փաշինյանի հոխորտանքներից, սպառնալիքների՞ց պիտի վախենան։ Դա ի՞նչ խոսելու ձև է։ Հանգիստ հնարավոր չի՞ ասել։ Հիմա էլ հերթը հասավ Բակո Սահակյանի՞ն»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը։

Վերջում նա խնդրեց քվե տալ Հանրապետականին, որովհետև այն մարդիկ, ում պատճառով իրենք ՀՀԿ-ին չեն սիրել, քննադատել են, այսօր իրենց կողքին չեն, և հավելեց, որ իրենց սխալներից մեկն էլ եղել է այն, որ իրենք իրենց շարքերում տեղ են տվել մարդկանց, ում պետք է եղել սոսկ իշխանության կողքին լինելը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ