23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2018

Սա ուղղակիորեն խայտառակություն է. Հայոց աշխարհ

Շատերն են արդեն նկատում, որ նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկից «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ ոճով է հանդես գալիս: Հրապարակային հանդիպումներում, նաեւ ուղիղ միացման ժամանակ նրա ելույթներում բառային ագրեսիան գերադրական աստիճանի է հասնում, եթե չասվի՝ հիստերիայի:   Ու կապ չունի՝ բանակի խնդիրների մասին է խոսում, թե Արցախի խնդրի, ինչ-որ առեղծվածային գյուղապետերի, որ իբր ինչ-որ մարդկանց սպառնացել […]

Ինչպես կարելի է աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ. Հրապարակ

Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։ Առաջին անգամ ընդդիմություն-իշխանություն տրանսֆորմացիային ականատես եղա 1992-ին, երբ […]

Արցախի զորամասերից ահազանգում են՝ ստիպում են գումար փոխանցել. Ժամանակ

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համա­հայկական հիմնադրամի ամե­նամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Հեռուստամարաթոնը կազմա­կերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:  Մինչդեռ Արցախի զորամասե­րից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաս­տան» համահայկական […]

Կտրուկ թանկացումներ կլինեն. Հայոց աշխարհ

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն սպառողական ապրանքների թանկացումների նոր ալիքի։ Պատահական չէր, որ հասարակական դժգոհությունից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ արեց, որ օրինագծի քննարկումները տեղափոխվեն խորհրդարանական ընտրություններից հետո։    Սակայն խնդիրը միայն թանկացումները չեն։ Տուժելու է նաեւ տեղական արտադրողը՝ արտաքին շուկաներում կորցնելով մրցունակությունը։ Սա որեւէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ։    Խնդիրները […]

Վանեցյանը հապաղում է կոռուպցիոն սկանդալի մեջ խառնված պատգամավորի գործով բացահայտումներ անել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ մանրամասներ չի հայտնում՝ ով է պատգամավորը, որի մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։ Aysor.am-ի  թղթակցի հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ արտերկրից սպասում են փաստաթղթերի, որից հետո միայն մանրամասներ կհայտնեն։ «Երբ կարևոր փաստաթղթերը ստանանք, տեղեկություն կհաղորդենք», – ասաց Վանեցյանը։ Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ իրավապահները […]

Այ ընկեր ջան, դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ. Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կշարունակի քարոզարշավը Լոռու մարզում, որտեղ առաջադրվել է։ «Հաշվետվություն կներկայացնեմ, թե 11-ամյա գործունեության ընթացքում ինչ եմ արել, իսկ որ նայում եմ, իրոք, շատ բան է արվել», -Facebook-ում ուղիղ եթերում հայտարարեց Է. Շարմազանովը։՚ Նա անդրադարձավ նաև երեկ Լոռու մարզ կատարած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին։ «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել։ […]

Վթարի է ենթարկվել Արամ Սարգսյանի որդին

Նոյեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի և Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական […]

Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: «Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն և պաշտոնապես»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Վանաձորի հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ ամոթալի հայտարարություններ […]

Ասի՝ ճիշտ ես ասում․ Ծառուկյանը խոստացավ ռուսական դպրոց կառուցել

Աբովյանցիներին խոստանում եմ ռուսական դպրոց կառուցել։ Այս մասին նոյեմբերի 27–ին, հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի համայնքապետարանի հարակից տարածքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա պատմեց, որ Ռուսաստանում, Եվրոպայում հանդիպել է մեր հայրենակիցների հետ․ «նրանք կարոտով են երկրի հանդեպ, ուզում են վերադառնալ, 70-80 տոկոսը կարոտները սրտներում է, ուզում են իրենց երեխաների դաստիարակությունը իրենց երկրում լինի՝ ադաթով, ավանդույթով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված