23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2018

Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն. ՀՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ բաղկացած 6 կետից: Լրագրողներին տրված ծրագրի տարբերակը սև ու սպիտակ էր, ինչը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, ամենևին էլ պատահական չէ, պարզապես դիզայներական լուծում չէ:  «Այս ամենի մեջ գաղափար կա դրած՝ Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն: Ամեն ինչ կա՛մ լավ է, կա՛մ վատ է, ինչը […]

ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճառով. Արփինե Հովհաննիսյան

«Համոզմունք ունեմ, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում իրականում տեղի են ունենում իրադարձություններ, կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չի ուզում տագնապի կամ անհանգստության զգացում առաջացնել: «Մենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից տեսնում ենք ուղղակի փառահեղ […]

Կա անկում, որը, անշուշտ, ՔՊ-ի համար լավ չէ, իրենց «բլից-կրիգ» չի թողնի անել, ինչը օգուտ է հայ ժողովրդի համար

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավատացած է՝ առաջիկայում կունենանք օբյեկտիվ և ազատ ընտրություններ: «Քարոզարշավն արդար և արդյունավետ է լինելու, իսկ մենք  ավանդական ձևերի չենք դիմելու: Շտաբներ չունենք, դրանց փոխարինելու են մեքենաները: Մեր խմբում պրոֆեսիոնալ քաղաքագետներ են, կկիրառենք նոր տեխնոլոգիաներ: Ամեն օր կլսեք քաղաքագիտության պրակտիկայի և կիրառական մասի վերաբերյալ խորհրդարանական ընտրությանն առնչվող […]

Մենք ընդունում ենք մեր սխալները. Աշոտյանը պարզաբանեց՝ ինչու ընտրել ՀՀԿ-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոչ արեց քաղաքական ուժերին՝ հետևել գրված և չգրված օրենքներին. «Հատկապես՝ չգրվածներին: Որպես կանոն՝ Հայաստանի հասարակությունը տրոհվում էր ընտրություններից հետո, այսօր ունենք այլ իրավիճակ, և հուսամ՝ ընտրություններից հետո համախմբված հասարակություն  կունենանք: Առհասարակ, շատ կարևորում ենք, որ ընտրարշավը լինի մաքսիմալ բովանդակային, քաղաքական, որպեսզի ընտրողը ոչ թե զգացմունքային ընտրություն անի, […]

2 տարի հետո կրկին ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է լինեն. «Սասնա ծռեր» (լուսանկարներ)

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Ազգային ժողովի բակից ասուլիսով: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հատուկ խորհուրդ կա քարոզարշավը ԱԺ բակից սկսելու մեջ: «Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, […]

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սելֆի են արել դասից փախած երեխաների հետ /ֆոտո/

Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է երեխաների հետ և լուսանկարը հրապարակել Facebook–ում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, լուսանկարվել են Շիրակի մարզի Լանջիկ գյուղի երեխաների հետ։ «Սելֆի՝ Լանջիկի դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի ևս մեկ սաստիկ չարաշահում»,– լուսանկարին կից գրել է Փաշինյանը:  

Աստծո դուխով. ինչից ու ինչով է սկսում Շարմազանովը /տեսանյութ/

Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին: Եւ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին:  Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա -տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի […]

ԶՈւ ղեկավար կազմն այցելել է Եռաբլուր

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկաները ծաղիկներ են […]

Հայաստան մտնող գումարները նվազել են 100 միլիոնավոր դոլարներով

Անցած 6-7 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ տեղի-անտեղի հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող և արտահանման ուղղվածություն ունեցող երկիր։ Սակայն, նրա գլխավորած կառավարության գործունեության արդյունքում տրամագծորեն հակառակ արդյունք է արձանագրվում՝ տարեսկզբի արտահանման ծավալների աճի բարձր տեմպը գնալով նվազում է, գրում է Yerevan.today-ը:  Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի հայտարարություններին անտեղյակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված