18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք ընդունում ենք մեր սխալները. Աշոտյանը պարզաբանեց՝ ինչու ընտրել ՀՀԿ-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոչ արեց քաղաքական ուժերին՝ հետևել գրված և չգրված օրենքներին. «Հատկապես՝ չգրվածներին: Որպես կանոն՝ Հայաստանի հասարակությունը տրոհվում էր ընտրություններից հետո, այսօր ունենք այլ իրավիճակ, և հուսամ՝ ընտրություններից հետո համախմբված հասարակություն  կունենանք: Առհասարակ, շատ կարևորում ենք, որ ընտրարշավը լինի մաքսիմալ բովանդակային, քաղաքական, որպեսզի ընտրողը ոչ թե զգացմունքային ընտրություն անի, այլ հասկանա, թե որ քաղաքական ուժն ինչպես է պատկերացնում երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման տարբերակները»:

ՀՀԿ ծրագիրը, ըստ նրա՝ ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսում՝ «Եթե մտահոգ ես, ընտիր Հանրապետականին»: Աշոտյանը պարզաբանեց, թե ինչո՞վ պետք է մտահոգ լինի այսօր ՀՀ քաղաքացին. «ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու վտանգով, ավանդական արժեքների այլասերմամբ, անորոշ ապագայով մեր քաղաքացիների մտահոգությունը նույնպես յուրաքանչյուր բնակարանում բաբախող բաց նյարդ է»:

Արմեն Աշոտյանը տվեց նաև «ինչո՞ւ ընտրել Հանրապետականին» հարցի պատասխանը. «Որովհետև մենք ունենք պատմություն, փորձ, մենք գիտենք և ընդունում ենք մեր սխալները, մենք պատրաստ ենք ծառայել հայրենիքին: Հայրենիքին սպառնացող վտանգները շատ են, այսօր քարոզարշավի մեկնարկին մեր քաղաքական թիվ 1 մրցակիցն իրեն թույլ տվեց Արցախի հետ կապված գնահատականներ, որոնք պարզապես զարհուրելի կարող էին թվալ անգամ 6 ամիս առաջ: Մենք կանխատեսում ենք այն քաղաքական սպառնալիքների օրակարգը, որոնք հետևանք են գործող իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի, սիրողականության, անլուրջ վերաբերմունքի՝ երկրին և երկրի առջև ծառացած խնդիրներին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ