23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճառով. Արփինե Հովհաննիսյան

«Համոզմունք ունեմ, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում իրականում տեղի են ունենում իրադարձություններ, կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չի ուզում տագնապի կամ անհանգստության զգացում առաջացնել:

«Մենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից տեսնում ենք ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված ՀՀԿ-ի հասցեին: Եթե ՀՀԿ-ի նախկին լավ քայլ է, դրա մասին չի խոսվում, եթե թերություն է, ապա պետք է սևացնել, չափազանցնել, ծայրահեղացնել: Երկրորդ ծայրահեղությունն էլ ապագայի մասին շենշող խոստումներն են. լավ եք ապրելու, աշխատավարձերն ու թոշակներն են բարձրացվելու: Այդ խոստումները երկու մասի կարելի է բաժանել. խոստումներ, որոնք տրվել են, բայց արդեն արձանագրված է, որ չեն կատարվել ու չեն էլ կատարվելու, պոպուլիզմ չհամարեք՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակ, և այլն:

Կարելի՞ էր ինչ-որ փուլում դրանց վերաբերյալ ասել, որ այն ժամանակ ճիշտ չեք արել, որ քննադատել եք, բայց ոչ, խոստումը տվել են և չեն կատարել: Խոստումների երկրորդ խումբը, որ ամենամտահոգիչն է, բացառապես հնչում է բարի ցանկության պես՝ կբարձրանա այսքան աշխատավարձ, տեղի կունենա այսինչը, և չկա ուղի: Մենք մտահոգ ենք, որովհետև չենք տեսնում ուղին, իսկ երբեմն, երբ բացահայտվում է ուղին, թե ինչպես պետք է այդ խոստումները կատարվեն, ավելի մտահոգիչ է դառնում, քան, եթե չիմանայինք՝ ուղին ինչպես են պատկերացնում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճառով. «Մենք մեզ պատասխանատու ենք զգում, որովհետև մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, կրկին պատասխանատու ես։ Չենք ուզում դիտորդի կարգավիճակում լինել։ Մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, այն բացթողումներն ու ձեռքբերումները, որ ունեցել ենք։ Մենք ցանկանում ենք թույլ տալ մեզ՝ բարձրաձայնել այն խնդիրները, որ տեսնում ենք թե՛ մեր արածի, թե՛ չարածի ուժով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ