23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2018

Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցին. Փաշինյան

Կառավարության կառուցվածքը փոխվելու է: 17 նախարարությունից մնալու է քիչ թվով նախարարություն: Լրագրողների հարցին ի պատասխան ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու, թիվը կրճատվելու է: Եթե նախարարությունները 5-ով կրճատվեն, ապա սա կադրային լուրջ քաղաքականություն է: Նոր նախարարությունները, որոնք մնալու են, գործառույթային փոփոխություններ են լինելու»,- մանրամասնեց վարչապետը: Նա հայտարարեց, որ կառավարության գործունեությունը […]

Տրանսպորտի և կապի փոխնախարարը ծաղրում է «Հայր մեր»-ը

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան հանրագրում աղոթում է փակ Լարսի համար․ «Լարս մեր, որ սահմանում ես Թող եղիցի բացումը քո Անխցանելիությունը քո Եվ ֆուրերի անխափան մուտքը Մարդատարների անցումը Եվ թող չփակվիս մեզ Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ Թող լինի այլընտրանք քեզ Համապազօրյա ճամփեն  Տուր զմես այսօր»։  

Մի պախկվեք ժողովրդի հետևը ու պատասխանատվությունը բարդեք ժողովրդի վրա

Երկրի համար կարևոր որոշումների «լայն հանրային քննարկում»-ից ավելի աբսուրդային բան դժվար է պատկերացնել: Նախ հասկանալի չի, ոնց են այդ լսումները անցկացվելու և ինչ է նշանակում «լայն քննարկում»: Էլի՞ հրապարակ և ագոռա: Երկրորդը, հանրությունից ուզու՞մ եք հարցնել, թե արդյոք այն ուզում է ավելի վատ ապրել, որ հարկերը բարձրանան կամ տրանսպորտի գինը աճի և դրա հավանությունը ստանալ: […]

ՌԴ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:   «ՌԴ-ի դիրքորոշումը այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։   Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։   Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ […]

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով /ֆոտո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վարչապետի պաշտոնակատարն ասուլիսին կրում է ՀՀ դրոշի գույներով փողկապ: Նա ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հանգամանքին եւ ասաց, որ սա կրում է այն պատճառով, որ դա հայկական արտադրության է: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բացառապես կրելու է հայկական արտադրության հագուստ:

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը

Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման  ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»–ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»,-անդրադառնալով քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի հաստատած կարգախոսին, ասաց նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման […]

Էսպիսի բարդա՞կ… արդեն հեչ ծիծաղելու էլ չէ

«Օֆ աման… էսպիսի բարդա՞կ: ՀՀ վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականն ասել է ոչ կոնցեպցիա կա, ոչ էլ նման գաղափար, ճիշտ հակառակը՝ այլ բան ենք անում ու լավ բան՝ եկամտային հարկ ենք իջեցնում: Վարչապետն էլ ասել է, թե նման բան չկա: Փոխվարչապետն ասել է գաղափարը հանրային քննարկման ենք ուզում դնենք, ՊԵԿ նախագահը պնդում է, որ ճիշտ է […]

Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը՝ սխա՞լ…

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է. «Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում: Ադրբեջանն […]

Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել. դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են /տեսանյութ/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Ժողովուրդ ջան, ես ձեր աջակցության կարիքն ունեմ եւ ձեր աջակցությունն ինձ ոգեւորում է»: Անդրադառտնալով ֆեյսբուքյան իր էջում գրառումների կատարողներին, նա ասել է, որ դրանք բաժանվում են մի քանի խմբի. առաջին խմբում իր աջակիցներն են, իսկ երկրորդ խմբում՝  հայհոյանք ու անեծք գրողներն են: «Ես երբեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված