Պարոն Փաշինյանն այսօր հավակնոտ արտահայտություն արեց՝ նշելով, որ իր թիմն իրականացրել է այն, ինչ խոստացել են: Խնդիր ունենք, շատ մեծ խնդիր: Երկրի առաջին դեմքի մակարդակով նման վտանգավոր հայտարարություններով հանդես գալը պատվաբեր չէ, քանի որ իրենք կասեն արել են, ես կասեմ՝ ոչ բոլորը… 1. Խոստացվեց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը կհեռացվեն: Ավելին, դրանցից ոմանք՝ ի նշան […]
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին գոնե հաղթողների մասով անակնկալների չի սպասում: «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ին ջախջախիչ հաղթանակ է տանելու, 70 տոկոսից ավելի ձայն կստանա, 2-րդ տեղում էլ հայտնվելու շանսեր ունի ԲՀԿ-ն: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ է լինելու ընտրություններից հետո՝ տնտեսական դաշտում, արտաքին քաղաքականության […]
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ պետբյուջեի նախագիծը ոչ թե իներցիոն է, այլ ռեգրեսիվ: «Կես տարի առաջ ԱԺ-ն հաստատեց կառավարության գործունեության ծրագիրը, որը նախատեսված էր մեկ տարվա համար, և բնական է, որ պետք է ներկայացներ մեկ բյուջեի նախագիծ: Ծրագրում հեղափոխական աճեր էին նկարագրված բոլոր ոլորտներում. ներդրումներ, […]
Նոյեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկլավի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ` դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները. քաղաքական ուժերի հնարավորությունները, շանսերը և կարգախոսերը. ներքաղաքական հնարավոր զարգացումներ. արտաքին քաղաքականության մարտահրավերները:
Հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Օպերատիվ կապն ընդամենը դրա հարակից բաղադրիչներից մեկն է, այդ կապի հետ կապված քննարկումներ եղան, էնպիսի տպավորություն էր, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում», առավոտից երեկո խոսում ենք։ […]
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքանով կնվազի: Երևան քաղաքում` Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև: […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, […]
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»: Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.amկայքին, այլև մամուլի ասուլիս […]