27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

«Սանիտեկ»-ը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն արձանագրում է, որ «Սանիտեկ» ընկերությունը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառուման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն ընդգծեց, որ ինքը՝ որպես Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, կատարել է ընթացակարգով անհրաժեշտ բոլոր քայլերը: «Ես որոշել եմ տույժի ենթարկել «Սանիտեկ»-ին: Խնդիրը նրանց մեջ է, դա […]

Քաղաքացին նետվել է Հաղթանակի կամրջից

Օգոստոսի 22-ին` ժամը 10:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետեւանք չի մնա. ԿԳ նախարար

Եթե որեւէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նշենք, որ այս քննարկմամբ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, […]

Ես որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը. Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ընկերնե՛ր, մինչ իմ արձակուրդի ավարտը դեռ կա մի քանի օր: Ժամանակը, որը համեմատաբար հանգիստ անցկացրի, համոզեց ինձ մի կարևոր որոշման մեջ: Ես որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումն ինձ մոտ վաղուց է հասունացել, և բացեմ մի փոքրիկ […]

Պաշտոն` «գրպանում» ունենալով մոտ 20 միլիոն դրամ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «ԱՆ քրեակատարողական վարչության կենց աղ ային ապահովմ ա ն բաժնի պետ Արմեն Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նա հայտարարագրել է մեկ անշարժ եւ մեկ շարժական գույք` բնակարան եւ «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա` մայիսի 29–ի դրությամբ ունեցել է երեք տարբեր արտարժույթով դրամական միջոցներ` 5 […]

«ՔՊ»-ն առաջարկել է, ԺՀԿ–ն չի մերժել. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ կուսակցությունում դեռեւս քաղխորհրդի նիստ չի գումարվել եւ որոշված չէ, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը: Նա չէր բացառել, որ քաղաքապետի իրենց թեկնածուն կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը լինել, իսկ օրինակ իրենց ցուցակով նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հնարավոր մասնակցությունը նա հերքել էր:  Մեր […]

Ինչո՞ւ ՀՔԾ-ն չի հարցաքննում մարտի 1-ին քաղբանտարկյալ դարձած ընդդիմադիրներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ […]

Վաչագան Ղազարյանի կինը քննիչների ճնշումներից արտասվել է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք․ «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։ Օրեր առաջ Ռ․ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, […]

Վախեցած են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը եւս կապվում է Գրիգորյանների հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի