23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 10, 2018

Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին:  Լրագրողների հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է  իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին, Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն […]

Զգուշացեք սուտ մարգարեներից

  «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։ Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Այն ծառը, որ լավ […]

Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հետախուզվում է Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտորը. ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական […]

ՊԵԿ-ը պարզաբանում է

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է: ՊԵԿ-ի կողմից «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի ՀԴՄ-ն արգելափակելու կապակցությամբ ֆեյսբուքյան խմբերից մեկում վերջերս հրապարակված հոդվածի վերաբերյալ: Մինչև «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի մոտ հսկողական աշխատանքներ իրականացնելը, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվել են վերլուծություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ավտոպահեստամասերի և հարակից դետալների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հիշյալ ընկերության […]

Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բնակիչներին հնարավորություն տվեց մի քանի հարց ուղղել իրեն։  Կանանցից մեկն ասաց, որ ինքը մանկապարտեզի աշխատակից է, սակայն իրենք չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից։ «Մանկապարտեզի ոչ մի աշխատակից սոցփաթեթից չի օգտվում։ Արդյոք հնարավո՞ր է դա լուծել»,- հետաքրքրվեց աշխատակցուհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ չէ հարցին պատասխանել. […]

Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի. Ն. Փաշինյանը հանդիպել է տավուշցիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում», 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։ «Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ […]

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ […]

Վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից

Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝իր դիմումի համաձայն»։

Մենք չենք խուսափում ծառայությունից. ԵՊԲՀ-ի ուսանողները պահանջում են այն, ինչը իրենց տրված է օրենքով

Բժշկականի ուսանողները շեշտում են՝ չեն հրաժարվում ծառայությունից, այլ պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը: ԵՊԲՀ-ի  ուսանողները  օրդինատուրայում  իրենց մասնագիտացման հարցը լուծելու համար  ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում են՝  ըստ օրենքի, իրենք պետք է ստանան լեյտենանտի կոչում և այնուհետև զորակոչվեն բանակ, սակայն Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել այդ,  և փոխարենը առաջարկում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի