07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Բնապահպանության նախարարաությունը նոր գործընթաց է մեկնարկել

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումից։ «Մեկնարկում ենք գործընթաց՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելքի մասին, որը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև մարզի մակարդակով կլինի, և որոշակի ժամանակ հետո Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումը կարգելվի։ Կլինի այլընտրանք»,- ասաց նախարարը։ Գրիգորյանի […]

Անհապաղ հետ վերադարձնել վերցված և չվերադարձված առարկաներ

ՀՀ Մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով թանգարաններից վերցված և չվերադարձված առարկաներն անհապաղ վերադարձնել թանգարաններ: Մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք […]

Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև  անդրադարձել են հոկտեմբեր […]

Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումն ուղղորդված է Արևմուտքից և ուղղված է անձերի դեմ

Գեղարդի մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ եկեղեցու առաջնորդին դատապարտելու և նրա հրաժարականը պահանջելու համար լուրջ հիմքեր են պետք: Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Մինչդեռ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը չի կիսում սոցիոլոգի կարծիքն այն մասին, որ մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, քանի որ, ըստ նրա,  մասունքը […]

Ի՞նչ որոշվեց Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում

Հուլիսի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։ Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի […]

Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները: Ստուգումներն, ըստ նախարարի՝ մի քանի բաղադրիչով են լինելու. «Նախնական ստուգումների համար 10 աշխատանքային օր է նախատեսված: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը ՀՀ-ի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանությամբ […]

Թեժ քննարկում ԸՕ հարցով ԱԺ հանձնաժողովում. Իոաննիսյանը «բազար» չի անի

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարանական 4 խմբակցություններից բաղկացած ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ մտադիր չեն ԱԺ հանձնաժողովի հետ «բազարի» մեջ մտնել: Իոաննիսյանն ասաց, որ իրենց խնդիրն է վարչապետի հանձնարականի հիման էրա մշակել այնպիսի ԸՕ, որը կապահովի Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավար ընտրությունները: «Մենք դեռևս բուն նախագծի […]

Մեզ համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է. Ո՞վ է հաջորդը

«Այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ մենք մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին: Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին […]

Հոգևորականներ ասել են, որ պատրաստ են զենքի ուժով էլ հեռացնել բողոքի մասնակիցներին, եթե պետությունը չմիջամտի. Տ. Կորյուն

Իմ խորին համոզմամբ՝ այն, որ առավոտյան ոստիկանությունը Դիվանատան տարածքից դուրս հրավիրեց մեզ, ոչ թե պետության աջակցությունն է կաթողիկոսին, այլ կապված է գիշերը մեզ վրա հարձակվելու հրահրումների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը։ Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի  խոսքերը, որ պետությունը չի միջամտում այս գործընթացներին։ «Գիշերը Արշակ սրբազանի (Մայր Աթոռի դիվանապետ- խմբ.) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի