05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հոգևորականներ ասել են, որ պատրաստ են զենքի ուժով էլ հեռացնել բողոքի մասնակիցներին, եթե պետությունը չմիջամտի. Տ. Կորյուն

Իմ խորին համոզմամբ՝ այն, որ առավոտյան ոստիկանությունը Դիվանատան տարածքից դուրս հրավիրեց մեզ, ոչ թե պետության աջակցությունն է կաթողիկոսին, այլ կապված է գիշերը մեզ վրա հարձակվելու հրահրումների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը։ Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի  խոսքերը, որ պետությունը չի միջամտում այս գործընթացներին։

«Գիշերը Արշակ սրբազանի (Մայր Աթոռի դիվանապետ- խմբ.) հրահրումներով գյուղացիները հավաքվել էին Մայր Աթոռում և փորձում էին ներս մտնել, հետո որոշեցին, որ վաղ առավոտ շուտ պիտի հարձակվեն, որ մեծ աղմուկ չբարձրանա։ Տեղյակ պահեցինք ոստիկանությանը, որ այսպիսի սադրանքներ են սպասվում, և ցանկալի է իրենց ներկայությունը»,-շեշտեց նա։

Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը կարծում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել իրենց հեռացնել հենց իրենց անվտանգության համար։

Տեր Կորյունը տեղեկացրեց, որ մի շարք հոգևորականներ ասել են, որ պատրաստ են զենքի ուժով էլ հեռացնեն իրենց այդ տարածքից, եթե պետությունը չմիջամտի։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգային հարցերից է վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը, չի բացառվում, որ կքննարկվի նաև Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը։

Տեր Կորյունը չի կարծում, թե իրեն կարգալույծ անելու հարցը կքննարկվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, նա կարծում է, որ կքննարկվի ստեղծված իրավիճակը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ