Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Արարատում, Արմավիրում և Երևանում հուլիսի 12-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: