01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մտահոգված ենք. հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հանեցին

Մտահոգությամբ ենք հետևում վերջին շաբաթներին «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» նախաձեռնության գործողություններին:

Հայ Եկեղեցին մեզ համար միշտ ընկալվել է անձեռնմխելի սրբություն՝ իր քարոզած հավատքով, պատմությամբ, իր հոգևոր ծառայողներով, սրբազաններով, վարդապետներով ու քահանաներով՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Հասկանալի է, որ որևէ հաստատության մեջ կարող են լինել խնդիրներ, տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետների տարբերություններ: Գուցե Եկեղեցու մեջ էլ կան այդիպիսիք, ես ինձ իրավունք չեմ վերապահում, որպես հավատքի մարդ, խոսել այդ մասին: Եկեղեցին սովորական հաստատություն չէ, այն մարդկանց հոգիներն է բուժում: Եվ շատ կարևոր է, որ որևէ կերպ կասկածի տակ չդրվի, չարժեզրկվի Եկեղեցու սրբության, խորհրդավորութան գաղափարը:

Որպես Հայ Եկեղեցու զավակ, որպես մկրտված քրիստոնյա, ես չեմ կարող արդարացնել հոգևորականի հասցեին ուղղված փողոցային արտահայտությունները, վիրավորանքները, բամբասանքները, առավել ևս, Ամենայն Հայոց Հայրապետի պարագային: Ինձ համար նման գործելաոճը անհասկանալի է ու խիստ դատապարտելի: Ժողովրդական խոսք կա, «հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հանեցին»:

Այսքան ապատեղեկատվություն տարածելով նախաձեռնությունը նպաստում է, որ թուլանա մեր Եկեղեցին, տկարանա, մարդկանց մեջ կորցնի վստահությունը: Սրանով մենք ին՞չ ենք ուզում, ինչի՞ ենք հասնելու: Սա նպաստելու է, որ առավել տարածվեն աղանդավորական կառոյցները, մեր ազգային ավանդների պահպանության դեմ գործող կազմակերպությունները և հաջողություններ արձանագրեն իրենց գործունեության մեջ:
«Իզմիրլյան» բժշկական հաստատության ողջ անձնակազմը դատապարտում է նման գործելաոճը: Համացանցից տեղեկացանք, որ հայ եկեղեցու հոգևորականներ և հավատացյալներ հունիսի 30-ին ուխտագնացություն են կազմակերպում Սուրբ Էջմիածին՝ աղոթելու մեր Եկեղեցու պայծառության համար և հավատարմություն հայտնելու Վեհափառ Հայրապետին: Մենք այդ օրը լինելու ենք Սուրբ Էջմիածնում, մեր ներկայությամբ, մեր խոսքով և, իհարկե, մեր աղոթքներով միանալու մեր եղբայրներին՝ մերժելով Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ ուղղորդված՝ մոլորյալների դավադիր արշավը: .

Հարգանքով` Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ