07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի եւ Վարդան Հարությունյանի գազալցակայաններում խախտումներ կան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գազալցակայաններում ՊԵԿ-ի կատարած ստուգումներից որոշ հետաքրքիր մանրամասներ է բացահայտել: «Շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն դրամի խախտում ենք հայտնաբերել։ Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր […]

Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ դրդեց ինձ դուրս գալ հարմարավետ գրասենյակից և պայքարել

Ամերիկյան Time պարբերականը խոսել է 4 հայտնի գործիչների հետ, ովքեր իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության ու ովքեր պատմել են, թե ինչն է իրենց դրդել գնալ նման քայլի: Պարբերականը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով պատմել է 2018 թվականի գարնանը սկած շարժման ու դրա հաղթանակի մասին: «Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, […]

Մասնագետները զգուշացնում են

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 […]

Վարչապետի տիկինը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացահայտումների մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումները վատ չեն անդրադառնա Սփյուռքից Հայաստան արվող բարեգործությունների վրա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները: Այդ ամենի հետևում այսօր արդեն պարզ դարձած երևույթն էր: Հույս ունեմ, որ դա որևէ կերպ չի ազդի […]

Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապե՞տ

Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին խմբակցությունը հուլիսի 12-ին պաշտոնապես առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու, այս մասին հաղորդագրություն է տարածել Երկիր ծիրանի խմբակցությունը: «Երեկ, 2018 թվականի հուլիսի 12-ին, Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցությունը, ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երեւանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ […]

ՊԵԿ-ն իրականացնում է թիրախային ստուգումներ. Դավիթ Անանյան

2018 թ․-ի առաջին կիսամյակում  ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 469․8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152․9 մլրդը՝ մաքսային մարմինների կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ […]

Արեւմուտքը հետաքրքրված է Փաշինյանով. Քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը Հայաստանի համար բավականին էական նշանակություն ունեցավ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում ընդգծեց՝  ինքը վստահ է, որ այս հանդիպումից հետո կարեւորվեց եւ բարձրացավ Հայաստանի դերը Արեւմուտքում։ «Սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը, նոր վարչապետը ներկայացավ ՆԱՏՕ-ին, ճանաչողական առումով ունեցավ բազմաթիվ հանդիպումներ։ Իմ կարծիքով` ինքը երկուկարեւորագույն մեսիջ կարողացավ տեղ […]

ՔՊ-ն քննարկում է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հստակ ձեւաչափ դեռեւս չի որոշել: Այս մասին երեկ Բրյուսելի միջազգային օդանավակայանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ասել եմ, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- ասել է Ն. Փաշինյանը՝ պարզաբանելով, […]

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք. քաղաքացին ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ): Ինչպես հայտնում են ՌՈ-ի մամուլի ծառայությունից, հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի