22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները. Ա. Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ: Պատմական փորձով հաստատված է, որ պետականության բացակայության պայմաններում նաև Եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները՝ գաղափարական հարկի տակ համախմբելով հայ ժողովրդի բեկորներին:

Հարգելով ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուրին վերապահված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները: Երբևէ չնույնացնելով հայ և քրիստոնյա եզրույթները, գտնում եմ, որ այդուհանդերձ քրիստոնեությունը խորապես արմատավորվել է հայի գիտակցության մեջ՝ դառնով նրա արժեհամակարգի անբաժանելի մասնիկը:

Այս համատեքստում իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հատկապես Հայաստանում հետզհետե ամրատավորվող աղանդավորական շարժումների հետևողական զարգացման պայմաններում: Ամուր եկեղեցի ամուր պետություն: Սա է 1700 ամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող մեր ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ