Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց Տների տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի հայոց […]