04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հափշտակություններ եղե՞լ են, թե՞ ոչ. նախարար Հակոբյանը լռեց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Նա մի խումբ պաշտոնյաների, լրագրողների, շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ այս այցի նպատակը ներդրումային այս ծրագրի իրականացման դաշտում նոր էջ բացելն է:

«Մենք մտադիր ենք ծրագիրը դարձնել ավելի թափանցիկ ու ուժեղացնել հանրության վերահսկողությունը ծրագրի նկատմամբ: Մենք պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել այս ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասաց Ա. Հակոբյանը:

Անդրադառնալով ծրագրի շուրջ առկա մտահոգություններին, որ տարիներ շարունակ ահռելի չարաշահումներ են եղել՝ նախարարը նշեց, որ չի ուզում ասել՝ հափշտակություններ եղել են, թե ոչ, քանի որ դա իր լիազորություններից դուրս է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

«Ես միայն կարող եմ ասել, որ կանեմ ամեն ինչ, որ նման իրավախախտումների կատարումը բացառվի»,- ասաց Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է հանրային հարթակ ստեղծել, որում կներգրավվեն ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող գործառույթներին, մրցույթների անցկացմանը, ստուգումներին և այլն:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2 Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ