24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2018

Տեղի է ունեցել Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն […]

Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու գործով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր […]

Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Միանաս Ավետիսյան» հիմնադրամի  խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարների վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանը: ԹԵՄԱ՝   Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են. բացակայում է պետական աջակցությունը. «Միանաս Ավետիսյան» հիմնադրամը  խնդրով դիմել է  ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարին ՝ մինչ օրս  հարցը […]

Կոնտր առաջարկ կառավարական հանձնաժողովին. ԱԺ-ում քննարկում են ընտրակարգի հարցը

«Եթե մենք քննարկումների համար բաց չլինեինք չէինք գա այստեղ։ Ես չեմ բացառում, որ մենք լսենք այնպիսի առաջարկ, որը կփոխի մեր մոտեցումը», – ԸՕ փոփոխությունների հարցով ԱԺ հատուկ հանձնաժողովի նիստին ասաց վարչապետին առընթեր ընտրական փոփոխությունների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, պատասխանելով նիստը վարող Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե պատրա՞ստ է արդյոք կառավարական հանձնաժողովը ընտրակարգի հարցում կոմպրոմիսի։ Իոաննիսյանը հղում […]

Ոստիկանության կատարված քննությամբ միլիոններ են վերականգնվել

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջեւանի պահպանության բաժնում, Տավուշի եւ Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջեւանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին եւ մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 […]

Ջերմաստիճանը կփոփոխվի

Հուլիսի 17-ին, 21-22-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում հուլիսի 17-ին, 21-22-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու […]

Պետք է չեղարկել այդ օրենքը և ներկայացնել բարելավման նոր կենսաթոշակային համակարգ. ՀՅԴ

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրին ՀՅԴ տնտեսական հանձնախմբի հետազոտությունը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:  Արմեն Գրիգորյանը նշեց, որ կենսաթոշակային համակարգը ամբողջությամբ բարելավելու արդյունավետությունը բարձրացնելու հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, իսկ այն համակարգը, որ ներդրվել […]

Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին: – Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում: – Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում […]

Քառօրյա պատերազմի մասնակիցները պահանջում են զինգրքույկներում նշել պատերազմի մասնակից լինելու փաստը

2016 թ-ի քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը:  Բողոքի ակցիա նախաձեռնողները Ազատության հրապարակից քայլերթով գնացին ՀՀ կառավարություն, որտեղ էլ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում հարցին լուծում տալու համար:  «Տեղեկացնում եմ, որ քառօրյա պատերազմից հետո անարդարություն է տեղի ունեցել, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի