04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կոնտր առաջարկ կառավարական հանձնաժողովին. ԱԺ-ում քննարկում են ընտրակարգի հարցը

«Եթե մենք քննարկումների համար բաց չլինեինք չէինք գա այստեղ։ Ես չեմ բացառում, որ մենք լսենք այնպիսի առաջարկ, որը կփոխի մեր մոտեցումը», – ԸՕ փոփոխությունների հարցով ԱԺ հատուկ հանձնաժողովի նիստին ասաց վարչապետին առընթեր ընտրական փոփոխությունների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, պատասխանելով նիստը վարող Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե պատրա՞ստ է արդյոք կառավարական հանձնաժողովը ընտրակարգի հարցում կոմպրոմիսի։
Իոաննիսյանը հղում անելով կառավարության ծրագրին, նշեց, որ իրենց հանձնաժողովը պարզ համամասնական ընտրակարգի կողմնակից է, փակ ցուցակներով, որը նաեւ բացառելու է գրիչի կիրառումը։

«Մեզ բոլորիս միավորում է այն, որ պատրաստակամ ենք քննարկել միջանկյալ մոդելներ», – նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը։

Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ այս ձեւաչափով աշխատելն իրեն սպառել է, առաջարկեց խմբակցություններով ի մի բերել առաջարկությունները եւ կոնտր առաջարկություն ներկայացնել կառավարությանը։

Նշենք, որ ԱԺ  ՀՀԿ, Ելք, Ծառուկյան դաշինք եւ ՀՅԴ խմբակցությունները ընտրակարգի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ ունեն, բայց նշում են, որ պատրաստ են քննարկումների։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ