Վարչապետ Փաշինյանը մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նշեց, որ այցը մեկօրյա է: Արման Եղոյանն ասաց, որ օրակարագի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ տեղից: Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախ: Իսկ հունիսի 13-ին վարչապետն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: