28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվե՞լ է

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Նշենք, […]

Վարչապետ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:    Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա […]

Ռազմական ոստիկանները 24 ժամ լինելու են «Զվարթնոց» օդանավակայանում

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը: Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության […]

Կողոպուտ զարդերի վաճառքի սրահում

Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված, մի տղամարդ մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։ Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո՝ թողել է իր մեքենան ու […]

Երկու ամիս է նա փորձում է «սվաղել» այդ պրոբլեմը. «Ելք»-ի ու Փաշինյանի խնդիրը

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ գործող «Ելք» դաշինքը տեղ չի ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժում, ինչպիսին էլ այն լինի առաջիկայում: «Գիտեք, «Ելք»-ում ում խնդիրներ կան: Արդյո՞ ք Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս «Ելք»-ի հետ գնալ ընտրությունների, ոչ թե այն պատճառով, որ ինքը ինքաբավ է, այլ գնալ մի ուժի հետ, որի իդեա ֆիքսը արեւմտյան վեկտորն […]

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով սպառնալիքներ է ուղարկել

Հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը հանդիսանում է […]

Ի դեմս «Սասնա ծռերի»՝ կունենանք քաղաքական լուրջ կառույց

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանն առանց ՀՀԿ-ի պատկերացնում է: «Շատ լավ եմ պատկերացնում խորհրդարանն առանց Հանրապետական կուսակցության: Հնարավոր է, որ ընդդիմությունն՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, չկարողանա հաղթահարել անցողիկ շեմը: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի շատ թեկնածուներ կան, «սուրբ» տեղը դատարկ չի մնա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:  Պատգամավորը կարծում […]

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 482.34 դրամ՝ աճելով 0.15 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.83 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 638.52 դրամ (նվազել է 2.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.67 դրամ (աճել է 0.03 դրամով): Թանկարժեք […]

Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի