29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկու ամիս է նա փորձում է «սվաղել» այդ պրոբլեմը. «Ելք»-ի ու Փաշինյանի խնդիրը

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ գործող «Ելք» դաշինքը տեղ չի ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժում, ինչպիսին էլ այն լինի առաջիկայում:

«Գիտեք, «Ելք»-ում ում խնդիրներ կան: Արդյո՞ ք Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս «Ելք»-ի հետ գնալ ընտրությունների, ոչ թե այն պատճառով, որ ինքը ինքաբավ է, այլ գնալ մի ուժի հետ, որի իդեա ֆիքսը արեւմտյան վեկտորն է:  Այն մարդը,  որը ամենայան հավանականույամբ կինելու է ՀՀ ղեկավարը, կգնա՞  այն ուժի հետ, որը իր ծրագրից դժվար թե հանի ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիրը: Խոսքը Էդմոն Մարուքայան-Արամ Սարգսյան կոնգլոմերատի մասին է, պրագմատիկ առումով արդյո՞ ք ձեռք է տալիս Փաշինյանին նորից այդ  պրոբլեմը իր վրա վերցնել, որը շուրջ 2 ամիս նա փորձում է սվաղել եւ հարաբերություններ հաստատաել Պուտինի հետ», -նկատում է  քաղաքագետը:

Վիգեն Հակոբյանի խոսքով առաջիկայում «Ելք»-ը պետք է փորձի տեղավորվել այլ դաշտում. «Այստեղ կամ ընդդիմադիր դաշտն է, կամ հայաստանյան նոու- հաուն՝ այլընտրանքը, հետեւաբար ես չեմ բացառում որ փորձեն բուֆերային դաշտում իրենց ծառայությունները առաջարկել  թե նրանց,  թե մյուսներին: Այստեղ բացառիկ երեւյթի հետ կարող ենք գործ ունենալ, որ իշխանությունը մի քանի երագն ունենա՝ սպիտակ, մի քիչ ավելի սպաիտակ, սեւ»:

Վիգեն Հակոբյանը նաեւ նշում է՝ Սահմանադրության պահանջն է, որ խորհրդարանում ընդդիմություն լինի: Մյուս կողմից էլ, նրա խոսքով,  Հայաստանի պարագայում կարեւոր է, որ խորհրդարանում լինեն տարբեր աշխարհաքաղաքական ուղղվածության ուժեր, ինչի մասին,  ըստ քաղաքագետի, վերջին գոնե 10 տարին իշխանությունն ինքն էր հոգումԵլնելով այս ամենից, քաղաքագետը կարծում է, որ առաջիկա 1-2 ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում պարզ հաշվարկ է սկսվելու, թե ինչ տեսքով ու որ դաշտով այս կամ այն քաղաքական ուժը կգնա ընտրությունների:

«Այս պահի դրությամբ ոպես ընդդիմություն միայն ՀՀԿ-ն է, որը խորհրդանշում է նախկին ռեժիմը, բայց սա 1-2  ամսվա խնդիր է, որովհետեւ  100 օրը կանցնի եւ ֆորմալ առումով պաուզա վերցրած ուժերը կհասկանան՝ իրենք կան թե չկան, մասնակցելու են թե ոչ ընտրություններին», -եզրափակում  է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ