Մեգան Մարքլը կարող է արժանանալ «Ոճի կուռք» կոչմանը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Teen Choice Awards-ում կարող է արժանանալ «Ոճի կուռք» կոչմանը։ Այս մասին գրում է Vanity Fair-ը։ Անվանակարգում նրա մրցակիցներն են Բլեյք Լայվլին, երգչուհի Զենդայան, Հարի Սթայլսը՝ One Direction-ից, Չեդվիկ Բոուզմենը։ Եթե առցանց քվեարկության արդյունքում Մեգանը հաղթի, նա արքայական ընտանիքի պատմության մեջ կդառնա առաջինը, ով ստացել է այդ մրցանակը։